Օգնենք փրկել Արթուրի կյանքը

2 Նոյեմբերի, 2026

Արթուր Սահակյանը 32-ամյա տաղանդավոր կինոռեժիսոր է, ում հեղինակած ֆիլմերն արժանացել են մի շարք, այդ թվում՝ միջազգային մրցանակների։ Արվեստին անմնացորդ նվիրված լինելուց զատ՝ նա սիրող ամուսին է և 4 տարեկան որդու հայր։ Այսօր, սակայն, Արթուրը հայտնվել է կյանքի ամենադժվարին խաչմերուկում. նա պայքարում է ծանր հիվանդության դեմ և ունի յուրաքանչյուրիս աջակցության կարիքը։

Վերջերս Արթուրի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Չհանձնվելով դժվարությանը՝ նա Հայաստանում անցել է առաջնային բուժման բարդ ճանապարհ՝ տանելով երկու վիրահատություն և քիմիաթերապիայի 4 կուրս։ Թեև սկզբնական բուժումը տվել է դրական արդյունք, ցավոք, դրանից հետո արձանագրվել է հիվանդության վաղ ռեցիդիվ (վերադարձ)։

Այժմ Արթուրի կյանքը փրկելու կարևորագույն քայլը բարձր դոզայով քիմիաթերապիան և սեփական ցողունային բջիջների փոխպատվաստումն է։ Ապաքինման շանսերը հնարավորինս մեծացնելու, բուժման առավելագույն արդյունավետությունն ապահովելու և այս բարդ փուլը լավագույնս կազմակերպելու նպատակով՝ կենսականորեն անհրաժեշտ է այն հրատապ իրականացնել արտերկրում։

Ժամանակը խիստ սահմանափակ է. անհրաժեշտ գումարը հավաքելու համար կա ընդամենը մոտ երկու շաբաթ։ Բուժման նպատակով պահանջվում է 325,000 ԱՄՆ դոլար (մոտ 119,275,000 ՀՀ դրամ)։

Ցանկացած՝ անգամ ամենափոքր թվացող աջակցությունը, կարող է ճակատագրական լինել Արթուրի համար՝ հնարավորություն տալով շարունակել բուժումն ու առողջացած վերադառնալ իր ընտանիք։

Միացե՛ք Արթուրի կյանքի փրկության արշավին.

💳 Ինչպես աջակցել

Հայաստանից՝

  • Inecobank (AMD): 2050954018451001
  • Inecobank (USD): 2050954018451020
  • Բանկային քարտ: 5402 9400 0033 5240
  • Ստացող: Artur Sahakyan
  • Idram ID: 652870028 (Artur Sahakyan)

Արտերկրից՝

  • PayPal: https://paypal.me/ArtISahakyan(Խնդրում ենք ընտրել “Friends and Family” կամ “Sending to a friend” տարբերակը՝ միջնորդավճարներից խուսափելու և գումարն ամբողջությամբ նպատակին հասցնելու համար)

Ռուսաստանից՝

  • Сбербанк (RUB): 2202 2068 2638 6901 (Քարտապան՝ LUSINE KEIAN)
  • Փոխանցում հաշվեհամարին: КЕЯН ЛУСИНЕ АРМЕНОВНА (Արժույթ՝ RUB, Հաշվեհամար՝ 40817810038128919791) (ՌԴ-ից գումարը փոխանցվում է Արթուրի ընկերոջ հաշվին, ով այն կփոխանցի անձամբ Արթուրին)

📄 Բժշկական փաստաթղթերի ամբողջական փաթեթը հասանելի է այստեղ՝ https://drive.google.com/drive/folders/1OTft7ITq8yTIAMM-A6op-6gbYp92t77z?usp=drive_link

Նմանատիպ նյութեր

Խաբեբաները խաբեբաներին չեն պատժում․ «Կարճ ասած»

Օրերս ճեպազրույցում լրագրողները մարդամեկին ասում են, որ որոշ ընկերություններ մարդկանցից գումար են վերցնում էլեկտրական ավտոմեքենաներ բերելու համար, բայց խաբում են․ տասնյակ հազարավոր դոլարներ են գրպանում։...

ԿԳՄՍ նախարարի տեղակալ է նշանակվել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սիմոնյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի...

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների և արտաքին տնտեսական...

Թշնամին զավթել է և կառավարում է մեր երկիրը. Բագրատ սրբազան

Թշնամին զավթել է և կառավարում է մեր երկիրը. Բագրատ սրբազան

ՀՀ իշխանությունները թշնամու օկուպացիոն ռեժիմ են, իսկ երկիրն այսօր զավթված և կառավարվում է թշնամու կողմից։ Այս մասին «Կալանավորված Հայաստան» խորագրով քննարկմանը տեսակապով ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Բագրատ Սսբազանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող...