Աշխարհում ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի դիրքերից. իրանագետ

2 Նոյեմբերի, 2026

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք, ցավալիորեն, չենք հասկանում, որ մեզ շրջապատող աշխարհը ոչ միայն գրեթե գլխիվայր շրջվել է, այլ շարունակում է փոփոխվել մեր իսկ աչքի առջև։

1990-ականների և 2000-ականների սկզբի լիբերալ խոսույթները միջազգային հանրության, մարդու իրավունքների, ՄԱԿ-ի և այլնի մասին վաղուց արդեն հնացած են և փաստացիորեն այլևս ոչ պիտանի։

Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից։
Ընդ որում, այդ ուժի առկայությունն այլևս ամենևին չի նշանակում բացառապես զուգաչափորեն ուժեղի պարտադիր հաղթանակ։ Օբյեկտիվորեն տնտեսապես և ռազմականապես անհամեմատ ավելի թույլ համարվողները կարողանում են հաջողության հասնել կամքի, կազմակերպվածության, մոտիվացվածության և անզուգաչափ ուժի բաղադրիչների համախմբի ճշգրիտ կիրառության միջոցով։

Մերձավոր Արևելքում ամենահարուստ և թանկարժեք սպառազինությամբ հագեցած բանակ ունեցող Սաուդյան Արաբիան չի կարողանում հաջողության հասնել լավագույնս կազմակերպված և մոտիվացված Եմենի «Անսարալլահի» աղքատ բանակի դեմ, աշխարհի ամենաապահով թվացող Դուբայի բազմամիլիարդանոց «դրախտը» ժամերի ընթացքում քանդվում է մի քանի ամենաէժան իրանական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով և այսպես շարունակ։

Այսօր աշխարհը ստիպված է հաշվի նստել ոչ թե անգլերենով վարժ խոսող և միջազգային իրավունքին հղումներ տվող նավթադոլարներով հարստացած և հաճախ կոռումպացված ինչ-որ փողկապավոր պաշտոնյայի, այլ սովորական ամենագնացի բեռնախցիկից նույն այդ պաշտոնյայի նստած վայրի վրա ԱԹՍ արձակող և անգլերեն միայն «հելլո» ասել իմացող, սակայն խիստ մոտիվացված զինյալի հետ»։

Նմանատիպ նյութեր

Դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը՝ Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը․ Պեսկով

Դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը՝ Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը․ Պեսկով

Դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը՝ նոյեմբերի 5-ին Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։ Նա նաև հայտնել է, որ Աբու Դաբի մեկնող պատվիրակության կազմում կլինեն տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ ԱԳՆ ներկայացուցիչներ։ Ավելի...

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման...

Ինքնասպան եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLur

Ինքնասպան եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLur

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին նախնական վարկածով ինքնասպան եղած զինվորին հասցրել են այդ քայլին։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորը ինքնասպան լինելուց առաջ խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ։ Պարբերաբար զինվորի...

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին հանձնել են ՌԴ ԱԳՆ «Համագործակցության համար» կրծքանշան

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին հանձնել են ՌԴ ԱԳՆ «Համագործակցության համար» կրծքանշան

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության «Համագործակցության համար» կրծքանշանով։ ՌԴ ԱԳՆ կայքում նշվում է, որ դիվանագետն արժանացել է պարգևին ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում...

Մենք լավ հասկանում ենք, որ միաժամանակ հնարավոր չէ լինել ԵՄ և ԵԱՏՄ կազմում․ Փաշինյան

Մենք լավ հասկանում ենք, որ միաժամանակ հնարավոր չէ լինել ԵՄ և ԵԱՏՄ կազմում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի նպատակը Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակը չէ, այլ ԵՄ լիարժեք անդամ դառնալը։ Այս մասին նա ասել է Euronews-ի «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում՝ համաձայնելով հաղորդավարի դիտարկմանը։ «Մենք լավ հասկանում ենք,...