Գողության դեպք՝ Երևանում. դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամ

2 Նոյեմբերի, 2026

Հոկտեմբերի 22-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 35-ամյա Վոլոդյա Փ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 22։00-ից մինչև հոկտեմբերի 22-ը՝ ժամը 08։20-ն ընկած ժամանակահատվածում, «Inotek» ՍՊԸ-ի խանութ-սրահի աշխատակիցը նկատել է, որ Ադոնցի փողոցի 2/3 հասցեում գտնվող խանութ-սրահի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են, հաղորդում է Shamshyan.com—ը։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին տղամարդը հայտնել է, որ խանութի դրամարկղից գողացել են մի քանի միլիոն դրամ գումար։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ Վոլոդյա Փ․-ն «Inotek» ՍՊԸ-ի տնօրենն է։

Նմանատիպ նյութեր

Հիմա էլ պարզվեց սահմանադրության փոփոխությունը նրա համար է, որ հայերենը լինի միակ պետական լեզու. պատգամավոր

Հիմա էլ պարզվեց սահմանադրության փոփոխությունը նրա համար է, որ հայերենը լինի միակ պետական լեզու. պատգամավոր

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա էլ պարզվեց սահմանադրության փոփոխությունը նրա համար է, որ հայերենը լինի միակ պետական լեզու: Մարդիկ էլ չգիտեն ինչ անեն, որ կոծկեն խայտառակությունը` իրենք ուզում...

Մենք չենք շտապում վերսկսել պատերազմն Իրանի դեմ Թրամփ

Մենք չենք շտապում վերսկսել պատերազմն Իրանի դեմ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում վերսկսել պատերազմն Իրանի դեմ, քանի որ ԱՄՆ-ի կողմից գործադրվող տնտեսական ճնշումը վնասում է Թեհրանին։ «Մենք կաթվածահար ենք անում նրանց տնտեսությունը։ Նրանք գումար չունեն, վառելիք չունեն, իսկ ժողովուրդը շատ է հոգնել...

Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը ընտրի դիվանագիտությունը․ Արաղչի

Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը ընտրի դիվանագիտությունը․ Արաղչի

Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը ընտրի դիվանագիտությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը պատրաստ է վերսկսել անուղղակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը ընտրի ազնիվ դիվանագիտությունը։ Եթե նրանք ընտրեն ազնիվ...

Իշխանությունը չի կարողանում ջնջել ազգային հիշողությունն ու հայ ժողովրդի պահանջատիրությունը. Վահե Սարգսյան

Իշխանությունը չի կարողանում ջնջել ազգային հիշողությունն ու հայ ժողովրդի պահանջատիրությունը. Վահե Սարգսյան

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. - Ընտրություններին չկարողանալով լիարժեք խաբել ու մոլորեցնել հասարակությանը, - չկարողանալով հայ ժողովրդի հոգուց ու մտքից ջնջել Արցախ-հայրենիքի հանդեպ պահանջատիրությունը, Հայոց ցեղասպանության՝ իբրև...

Օգնենք փրկել Արթուրի կյանքը

Օգնենք փրկել Արթուրի կյանքը

Արթուր Սահակյանը 32-ամյա տաղանդավոր կինոռեժիսոր է, ում հեղինակած ֆիլմերն արժանացել են մի շարք, այդ թվում՝ միջազգային մրցանակների։ Արվեստին անմնացորդ նվիրված լինելուց զատ՝ նա սիրող ամուսին է և 4 տարեկան որդու հայր։ Այսօր, սակայն, Արթուրը հայտնվել է կյանքի ամենադժվարին...