Իշխող վարչախումբը, դեմ առնելով քաղաքական պատին, ցուցադրեց իր ամբողջական սնանկությունը. «Փաստ»

31 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ազգային ժողովի դահլիճը հերթական անգամ վերածվեց փողոցային թասիբի ու ձեռնամարտի թատերաբեմի, որտեղ իշխող վարչախումբը, դեմ առնելով քաղաքական պատին, ցուցադրեց իր ամբողջական սնանկությունը։ Երբ չկան փաստարկներ, երբ երկրի համար ճակատագրական հարցերին բովանդակային պատասխան տալու քաղաքական ուղեղը սպառված է, իշխանական թևն անցնում է իրեն հարազատ ու փորձված զբաղմունքին՝ բացահայտ սադրանքին, անձնական վիրավորանքներին ու դահլիճային «ռազբորկաներին»։

Պատճառը պարզ է ու ակնհայտ. իշխանությունն այնքան քվե չունի, որ կարողանա միայնակ առաջ տանել իր միակողմանի զիջումների պրոցեսը, իսկ ընդդիմությունը կտրուկ ու անհողդողդ մերժում է ազգային ու պետական հարցերում որևէ «սակարկություն»։ TRIPP-ի շուրջ անհասկանալի ու վտանգավոր շտապողականությունը, Խաղաղության պայմանագրից առաջ միակողմանի զիջումները, Ալիևի առաջադրած պահանջներով Սահմանադրություն փոխելու հակառակորդի օրակարգն առաջ մղելը. ահա այն կենսական հարցերը, որոնց առջև ընդդիմությունը կանգնեցրել է իշխանությանը։

Հասկանալով, որ ընդդիմությունից անգամ մեկ մանդատ «պոկել» անհնար է, և Ալիևի պարտադրած Սահմանադրության տարբերակը պարզապես չի անցնելու, քպականների նյարդերը տեղի են տվել։ Չկարողանալով հասնել իրենց ուզածին՝ անցել են բացահայտ սադրանքների։ Իրենց տարբեր «խոսափողների» ու կադրերի միջոցով ուղղակի կրքեր են հրահրում, դահլիճը վերածում մարտադաշտի, որպեսզի հանրության միտքը զբաղեցնեն էժանագին «շոուներով» ու այդ աղմուկի տակ փորձեն հերթական մանիպուլ յացիաներով փրկել իրենց օրհասական իրավիճակը։

Եվ այս ամենի ֆոնին՝ իշխանական «էլիտայի» արձագանքը պարզապես տրագիկոմեդիա է։ Նիկոլ Փաշինյանն ու Ռուբեն Ռուբինյանը, մոռանալով պետական այրի կերպարն ու երկրի ծանրագույն վիճակը, սոցցանցերում «ով ում հասցրեց հարվածել» մակարդակի դպրոցական կծմծոցներով ու ֆիզիկական ուժի շուրջ սարկաստիկ մեկնաբանություններով են փորձում ինքնահաստատվել։

 Սա միայն ծիծաղելի չէ, սա ողբերգական է. երկրի ղեկավարն ու ԱԺ խոսնակը սոցցանցային էժանագին փոխհրաձգությամբ են տոնում իրենց պատգամավորների սադրիչ «հաջողությունները»։ Մարդիկ, որոնք արդեն ամիսներ շարունակ հանրության նյարդերն են սղոցում անհոդաբաշխ հայտարարություններով ու զիջումների շարանով, հանկարծ զարմանում են, որ լկտիությունն ու բացահայտ սադրանքը ստանում են արժանի պատասխան. ինչպես արձանագրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, «ովքեր ամբիոններից ուղղակի մեր նյարդերը սղոցում էին, կերան, բերնին կերան ու լավ կերան»։

Այս ամենը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն դրամատիկ իրականությունը, որում հայտնվել է երկիրը. իշխող վարչախումբը սպառել է իրեն թե՛ բարոյապես, թե՛ քաղաքականապես։ Երբ պետության առջև ծառացած են գոյաբանական սպառնալիքներ, երկրի թիվ մեկ քաղաքական մարմինը ղեկավարողները զբաղված են էժանագին «շոուներով» ու փողոցային մակարդակի սադրանքներով։ Բայց որքան էլ փորձեն աղմուկի, բռունցքների ու սոցցանցային ծաղրի տակ թաքցնել սեփական անօգնականությունը, միևնույն է՝ հանրության աչքից ոչինչ չի վրիպում։ Քաղաքական սնանկությունը ծածկել անհնար է. երբ չկա միտք ու ծրագիր, մնում է միայն սադրանքը, իսկ դրա ավարտը միշտ լինում է նույնը՝ քաղաքական ջախջախիչ վախճան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում՝ hոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում...

Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել

Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել

Հոկտեմբերի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան...

«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով

«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով

«Մեծ քսանյակի» (G20) երկրների արտաքին գործերի նախարարները հրաժարվել են ուրբաթ օրը Ատլանտայում կայանալիք հանդիպումից առաջ ավանդական համատեղ լուսանկարից այն բանից հետո, երբ եվրոպացի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել Ռուսաստանի ներկայությանը, հայտնում է Reuters...

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Ակբա բանկ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով...

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր...