Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց այս պահին նախատեսված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Կրեմլը տեղեկություններ չունի նաև Պուտինի, Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հնարավոր եռակողմ բանակցությունների վերաբերյալ, որոնց մասին ավելի վաղ հիշատակել էր ԱՄՆ նախագահը։






