«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի երեկվա ծեծկռտուքից հետո ՔՊ ողջ ֆրակցիան մեկ մարդու պես շնորհակալություն է հայտնել նորաթուխ պատգամավոր Նարեկ Բաբայանին, որ ռեմբոյի պես՝ հաղթանդամ կազմվածքով աջուձախ ազատություն էր տվել բռունցքներին եւ վնասվածքներ պատճառել ոչ միայն ընդդիմադիր, այլեւ թիմակից գործընկերներին։
Նա այնքան էր տարվել մենամարտով, որ վերնաշապիկը դուրս եկած, փորն ու հաղթանդամ մարմինն ի ցույց դնելով հանրությանը՝ փնչացնելով ու վռչալով կռվում էր, հավանաբար փորձելով Նիկոլ Փաշինյանին ապացուցել, որ իզուր չի իրեն մանդատ շնորհել։
Չէ՞ որ մինչ օրս նրա ծպտունը լսող չի եղել, եւ երեւի առաջիկա 4-5 տարին էլ չեն լսի․ նրա «առաքելությունն» այլ է։ Մեզ պատմեցին, որ Նարեկ Բաբայանի «հերոսական» պահվածքը հատկապես ՔՊ-ական կանայք են բարձր գնահատել՝ նա այլեւս իրենց սրտի հերոսն է։
35-ամյա Բաբայանը մասնագիտությամբ պատմաբան է, խորհրդարան գալուց առաջ ընդամենը Չարենցավանի ավագանու անդամ է եղել, դրանից առաջ հայրենի Ալափարսում է ավագանու անդամ եղել եւ ԱՁ-ի տնօրեն։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






