«Երեկվա հարցուպատասխանը, երևի, որոշակի հետևանքներ է թողել։ Երեկ մի բան պարզվեց, և կարծես այսօր Նիկոլ Փաշինյանի խոսույթից մի հետաքրքիր հանգամանք բացահայտվեց։
Խաղաղության պայմանագրի շրջանակում, երբ խոսում էին, թե իբր խոչընդոտը Սահմանադրության փոփոխությունն է, այսօր նրա ճեպազրույցից պարզ դարձավ, որ նույնիսկ այդ պայմաններում Ադրբեջանը պատրաստ չէ ստորագրել պայմանագիրը։ Փաշինյանն ասում է, որ դեռ պետք է փորձեն երաշխիքներ ստանալ, որ այլ պահանջներ չեն լինելու։ Դա նշանակում է, որ հիմա այդպիսի երաշխիքներ չունեն։
Բայց եթե մի քանի ժամ հետ գնաք և հիշեք նրանց խոսույթը, նրանք ասում էին, որ խաղաղությունն արդեն կա։ Եվ հենց դրա համար էլ իմ ելույթում հարց էի բարձրացրել՝ եթե խաղաղությունն արդեն կա, ինչո՞ւ եք ոտնձգություն նախապատրաստում Սահմանադրության նկատմամբ։ Չգիտես ինչու՝ մեր ասածը նրանք այլ կերպ են ընկալել»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





