ՀՀ Սահմանադրության նոր նախագիծն առաջիկա շաբաթներին հասանելի կդառնա հասարակության լայն շերտերին: Այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, հստակեցնելով ժամկետը․
Նա շեշտադրել է, որ հրապարակվելիք փաստաթուղթը վերջնական չէ. «Եվ ես ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել, որ սա նախագիծ է։ Այսինքն՝ մենք հանրության դատին չենք ներկայացնում ինչ-որ աշխատանքի վերջնարդյունք։ Մենք ներկայացնում ենք նախագիծ՝ բացելով հարթակ քննարկումների համար»։






