Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Բորդյուժա

28 Հոկտեմբերի, 2026

Հայաստանին պետք է հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ այն չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, սակայն նրա հետ պետք է համաձայնեցնել բոլոր որոշումները։ Այս մասին РИА Новости-ին հայտարարել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Եթե նրանք կասեցնում են իրենց մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս կազմակերպությունից, ապա շարունակում են մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամներ։ Եթե նրանք ՀԱՊԿ լիիրավ անդամներ են, նշանակում է՝ բոլոր որոշումները, իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով նաև նրանց դիրքորոշումները։ Իսկ այդ դիրքորոշումն այսօր, ըստ էության, հակասում է ՀԱՊԿ-ում իրականացվող գործողություններին»,- պարզաբանել է Բորդյուժան։

Նրա կարծիքով՝ Երևանի կողմից պատշաճ քայլը կլիներ ՀԱՊԿ-ից ամբողջությամբ դուրս գալը, իսկ եթե Հայաստանը դա չի անում, ապա կազմակերպությունը պետք է հեռացնի նրան իր կազմից։

«Ես նրանց կհեռացնեի։ Անդամավճարներ չեն վճարում, մասնակցություն չեն ունենում։ Եթե լուրջ խոսենք, ապա նրանք պարզապես պետք է դուրս գան կազմակերպությունից, եթե լուրջ գործընկերներ են։ Բայց քանի որ նրանց դիրքորոշումը երկակի է՝ ոչ դուրս գալ, ոչ աշխատել, չմասնակցել և չցանկանալ մասնակցել, նրանց պետք է հեռացնել»,- կարծում է Բորդյուժան։

Նմանատիպ նյութեր

Դավթաշենում 49-ամյա տղամարդը տան բակում կանեփ է աճեցրել և իրացրել․ նրան տնային կալանք են տվել

Դավթաշենում 49-ամյա տղամարդը տան բակում կանեփ է աճեցրել և իրացրել․ նրան տնային կալանք են տվել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասի բնակիչ 49-ամյա մի տղամարդ բակում աճեցնում է կանեփ նաև իրացնում է դրանից ստացած...

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

Ըստ ՊԵԿ տվյալների՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է Շողակաթ ՇԵՄ-ը։ Իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում, նույն պաշտոնական տվյալներով, 605-րդը։ Երբ ասում են՝ եկեղեցին հարկեր չի վճարում,...

Ավանում թալանել են վճարային տերմինալը՝ գողանալով մի քանի միլիոն դրամ․ Շամշյան

Ավանում թալանել են վճարային տերմինալը՝ գողանալով մի քանի միլիոն դրամ․ Շամշյան

Հոկտեմբերի 25-ին դիմակավորված՝ անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարշալ...

Եկեք ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին 

  «Մենք մեր դիրքորոշումը ներկայացրեցինք կոնկրետ քննարկվող հարցի վերաբերյալ։ Այո՛, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հստակ դիրքորոշում է արտահայտել արտաքին քաղաքականության վերաբերյալ։...

ԱՄՆ-ն կարող է Իրանին հարվածներ հասցնել՝ ընտրություններից հետո․WSJ

ԱՄՆ-ն կարող է Իրանին հարվածներ հասցնել՝ ընտրություններից հետո․WSJ

ԱՄՆ-ն Պարսից ծոցի մի քանի երկրների նախազգուշացրել է Իրանի դեմ հնարավոր «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավի» մասին, որը կարող է իրականացվել նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք Քոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնում...