Նիկոլ Փաշինյանը ուզում է ազատվել ինքն իրենից, քանի որ եթե սկսի լրտեսական ուժեր փնտրել, ապա դրանք դուրս են գալու իր և իր թիմի անդամների վրա։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե նա այդ ուղղությամբ արագ քայլերով շարժվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու պատրաստակամության մասին հայտարարությունը խայծ էր ընդդիմության համար, Կարապետյանը նշել է, որ իրենք պատրաստ են ընտրությունների ցանկացած օր։
«Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ Փաշինյանը, լինելով ոչ միամիտ մարդ, հենց այնպես արտահերթ ընտրությունների թեմա չէր բարձրացնի և չէր ասի, որ պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների։ Այս անգամ նա միամտություն չէ արել, ավելի ճիշտ՝ մեծամտություն է արել»,- ասել է Կարապետյանը։






