Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լավագույն պատասխանը. հայտարարություն

27 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչnւթյունը ծանրագույն հարվшծ էր Հայոց պետականությանը. Ուժեղ Հայաստանը կլինի այդ ոճրագnրծության լավագույն պատասխանը, այս մասին ուղերձ է հղել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։

Ահաբեկչական այդ հարձակման հետևանքով սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և պետական ու քաղաքական այլ գործիչներ։

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ծանրագույն հարված էր Հայոց պետականությանը։ Այն խաթարեց երկրի բնականոն զարգացումը, խարխլեց պետականության հիմքերն ու ներքաղաքական կայունությունը, ծանր հարված հասցրեց հանրային վստահությանն ու ապագայի հանդեպ հավատին։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կոտրեց մեր պետության ողնաշարը։

Ոճրագործների նպատակն էր կոտրել մեր ժողովրդի ոգին և կասկածի տակ դնել Հայաստանի ապագան։ Հայ ժողովուրդը, սակայն հաղթահարեց նաև այդ ծանրագույն փորձությունը։

Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների Հայաստանի։

«Ուժեղ Հայաստանը» շարունակելու է հետևողական պայքարը հանուն կայուն խաղաղության՝ առանց ազգային ու պետական շահերի հաշվին արվող զիջումների։

Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լավագույն պատասխանը։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին համախմբվել մեր պատմության այս կարևոր պահին, միանալ մեզ և միասին հասնել փոփոխությունների՝ կերտելով ուժեղ Հայաստան»:

Նմանատիպ նյութեր

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Բորդյուժա

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Բորդյուժա

Հայաստանին պետք է հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ այն չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, սակայն նրա հետ պետք է համաձայնեցնել բոլոր որոշումները։ Այս մասին РИА Новости-ին հայտարարել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար...

ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան

ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան

ՌԴ Դաշնային խորհրդի կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը Ռուսաստանի ԱԳՆ-ին առաջարկել է դիտարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը ՌԴ արգելելու հնարավորությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ռուս քաղաքական գործչի դժգոհության պատճառն...

Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»

Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ինեսա Ասմանգուլյանին։ Սակայն ո՞վ է նա, ինչ ճանապարհ է անցել առողջապահական համակարգում, և ի՞նչ...

Նոյեմբերյանում ո՞վ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը. «Հրապարակ»

Նոյեմբերյանում ո՞վ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերյանի բնակիչ Մխիթար Խաչիկյանը կգլխավորի նոյեմբերի 29-ին կայանալիք Նոյեմբերյան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում «Քաղպայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։ ՔՊ համայնքապետի թեկնածուն ՖԲ-ում հրապարակած ուղերձում...

Սևանի քաղաքապետի աթոռին հավակնող Վահրամ Գևորգյանը նախկինում պայքարում էր միավորման դեմ․ «Ժողովուրդ»

Սևանի քաղաքապետի աթոռին հավակնող Վահրամ Գևորգյանը նախկինում պայքարում էր միավորման դեմ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Սևանում համայնքապետի թեկնածուների շուրջ զարգացումները հետաքրքիր ընթացք են ստանում։ Ծովագյուղի նախկին համայնքապետ Վահրամ Գևորգյանը հայտարարել...