Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լավագույն պատասխանը. հայտարարություն

27 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչnւթյունը ծանրագույն հարվшծ էր Հայոց պետականությանը. Ուժեղ Հայաստանը կլինի այդ ոճրագnրծության լավագույն պատասխանը, այս մասին ուղերձ է հղել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։

Ահաբեկչական այդ հարձակման հետևանքով սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և պետական ու քաղաքական այլ գործիչներ։

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ծանրագույն հարված էր Հայոց պետականությանը։ Այն խաթարեց երկրի բնականոն զարգացումը, խարխլեց պետականության հիմքերն ու ներքաղաքական կայունությունը, ծանր հարված հասցրեց հանրային վստահությանն ու ապագայի հանդեպ հավատին։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կոտրեց մեր պետության ողնաշարը։

Ոճրագործների նպատակն էր կոտրել մեր ժողովրդի ոգին և կասկածի տակ դնել Հայաստանի ապագան։ Հայ ժողովուրդը, սակայն հաղթահարեց նաև այդ ծանրագույն փորձությունը։

Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների Հայաստանի։

«Ուժեղ Հայաստանը» շարունակելու է հետևողական պայքարը հանուն կայուն խաղաղության՝ առանց ազգային ու պետական շահերի հաշվին արվող զիջումների։

Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լավագույն պատասխանը։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին համախմբվել մեր պատմության այս կարևոր պահին, միանալ մեզ և միասին հասնել փոփոխությունների՝ կերտելով ուժեղ Հայաստան»:

Նմանատիպ նյութեր

Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»

Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն աշխատանքի է անցել Policy and Management Consulting Group (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությունում՝ որպես ավագ խորհրդական, ըստ լուրերի՝ ոչ մի կերպ չի հաղթահարում Նիկոլ...

Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում. «Ժողովուրդ»

Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՔՊ շարքային պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի համակերպվում խորհրդարանում իր նոր կարգավիճակի հետ։ Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից ի վեր Քոչարյանը կարծես...

Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»

Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների թեմայով Փաշինյանը չկարողացավ շանտաժի ենթարկել ընդդիմությանը, փոխարենը խուճապի մատնեց իր թիմակիցներին, եւ որպեսզի ՔՊ-ի խուճապը ցրի, հիմա էլ ներսում տարածում են, թե իրականում Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների...

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում. «Ժողովուրդ»

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 25-ի ընտրական գործընթացներից հետո ՔՊ-ում արդեն ակտիվորեն պատրաստվում են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝...

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք՝ ՄԱԿ-ի...