Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը

27 Հոկտեմբերի, 2026

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացվում է ապօրինի ձկնաբուծություն։

Հոկտեմբերի 22-ին կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին վարձակալած տարածքում, գյուղատնտեսական նշանակության հողում, կառուցել են չորս լճակ, որոնք շահագործելու համար հորատված խորքային հորից մղում են վայրկյանում 40 լիտր ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։

Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է 17 միլիոն դրամից ավելի վնաս, ինչը մասամբ վերականգնվել է։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Սիփանիկի վարչական ղեկավարին և որդուն ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նմանատիպ նյութեր

Պատժամիջոցները հանգեցնում են լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են դրանք․ Պուտին

Պատժամիջոցները հանգեցնում են լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են դրանք․ Պուտին

Պատժամիջոցներն օգտագործվում են որպես անարդար մրցակցության գործիք։ Ի վերջո, սա հանգեցնում է լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են այդ պատժամիջոցները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ Ռուսաստանը գազի համաշխարհային...

Իրանը և Ռուսաստանը կարող են տարածաշրջանի հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան

Իրանը և Ռուսաստանը կարող են տարածաշրջանի հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան

Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանային բոլոր խնդիրները՝ առանց ԱՄՆ-ի միջամտության։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Փեզեշքիանը նշել է, որ...

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան

Այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանի հայտարարությունից պարզ դարձավ՝ իշխանությունը պատրաստ է TRIPP-ի հարցով առաջ գնալ՝ առանց խաղաղության պայմանագրի ստորագրմանը սպասելու, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Այսինքն՝ խաղաղությունը դեռ թղթի վրա չկա,...

Փաշինյանը մինուս գնաց․ Տիգրան Քոչարյան

Փաշինյանը մինուս գնաց․ Տիգրան Քոչարյան

  Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցան ՀՀ պատմության ամենաուշագրավ ՏԻՄ ընտրությունները։ Մի շարք համայնքներում ՔՊ-ն մասնակցում էր միայնակ, առանց ընդդիմության, և հպարտանում «շռնդալից հաղթանակով»։ Թեմայի շուրջ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի...

Նախկինում քննադատում էիք հանրապետականներին, հիմա նրանցով եք համալրում ՔՊ-ի ցուցակը․ Վարդևանյան

2018 թվականին ժողովրդին փոփոխության խոստում տրվեց, և թիրախներից մեկը նաև տեղական ինքնակառավարման մարմիններում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն էին։ Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ՝ բոլորդ նկատել եք, որ 2026...