Հայաստանում ՌԴ դեսպանությունը տարակուսանք է հայտնել Շիրակի մարզպետի հայտարարությունների վերաբերյալ

26 Հոկտեմբերի, 2026

Անհասկանալի է Շիրակի մարզպետ Դ. Առուշանյանի ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 17-ին հրապարակված գրառման մեջ տեղ գտած ոմն «Իվանների» մասին հիշատակումը, որն ակամայից հիշեցնում է գերմանացի նացիստների կողմից Հայրենական մեծ պատերազմի տարիներին օգտագործվող բառապաշարը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։

«Կցանկանայինք չհավատալ, որ մի մարզի ղեկավարը, որտեղ տեղակայված են ռուսական 102-րդ ռազմակայանը և ռուս սահմանապահները, կարող է ընդունելի համարել այնպիսի հրապարակային հայտարարություններ անելը, որոնք կարող են ռուսաստանցիների նկատմամբ էթնիկ թշնամանք հրահրել։ Սա արմատապես կհակասեր մեր երկու երկրների ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ոգուն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր

Միրզոյանն ու Կոպմանն անդրադարձել են առևտրի դիվերսիֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքներին

Միրզոյանն ու Կոպմանն անդրադարձել են առևտրի դիվերսիֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքներին

«Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ»,- հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից։ Հաղորդագրությունում նշված է․ «Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի...

Դատախազությունում կադրային փոփոխություններ են եղել

Դատախազությունում կադրային փոփոխություններ են եղել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ Վարդան...

ԱԺ նիստերի օրակարգում ընդամենը 12 հարց է

ԱԺ նիստերի օրակարգում ընդամենը 12 հարց է

Հոկտեմբերի 26-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։ Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու...

Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է. Ռոբերտ Ամստերդամ

Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է. Ռոբերտ Ամստերդամ

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրել է․  «Հոկտեմբերի 25-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների պատկերը ժողովրդավարության ապագայով մտահոգ որևէ մեկին ուրախանալու առիթ չպետք է տա։ Շատ համայնքներում...

Ի դեմս ՀՀ իշխանությունների՝ համաշխարհային ասպարեզում փորձի փոխանակման բացառիկ գործընկեր է հայտնվել․ Արմեն Ավետիսյան

Ի դեմս ՀՀ իշխանությունների՝ համաշխարհային ասպարեզում փորձի փոխանակման բացառիկ գործընկեր է հայտնվել․ Արմեն Ավետիսյան

Հայաստանի բուհերի արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հյուսիսային Կորեայի իշխանությունները, երևի, արդեն խուճապի մեջ են․ տասնամյակներով կառուցած իրենց «ընտրական ժողովրդավարության» մենաշնորհին լուրջ վտանգ է սպառնում։ Ի դեմս Հայաստանի...