«Հետքի» տեղեկություններով մոտ 30 րոպե առաջ կալանավոր Հ. Ե.- ն փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։
Հ.Ե.-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։
Այս պահին Արմավիրում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։





