Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

26 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով, հայտնել է Երևանի քաղաքապետարանը:

Էրեբունի փողոցով դեպի Աթոյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները Էրեբունի-Մուրացան խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել ուղիղ և աջ, 2-րդ և 3-րդ գոտիներից՝ միայն ուղիղ և 4-րդ գոտուց՝ ուղիղ և ձախ ուղղություններով:

Էրեբունի փողոցով դեպի Արցախի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել միայն աջ, իսկ 2-րդ, 3-րդ, 4-րդ գոտիներից՝ միայն ուղիղ ուղղություններով:

Մուրացանի փողոցով նշված խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները 1-ին գոտուց երթևեկությունը կարող են շարունակել միայն աջ, իսկ 2-րդ գոտուց՝ միայն ձախ ուղղությամբ: Կարգելվի Մուրացան փողոցով խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների հետադարձը:

Էրեբունի-Մուրացան խաչմերուկին հարակից մերձակա տարածքից նշված խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների վարորդների համար կտեղադրվեն 2.4՝ զիջել ճանապարհը և 4.1.2՝ երթևեկությունը դեպի աջ ճանապարհային նշանները: Էրեբունի և Մուրացան փողոցների՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Մի անհասկանալի ոգևորություն

«Ի դեպ»․ Մի անհասկանալի ոգևորություն

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցան ուշագրավ ՏԻՄ ընտրություններ․ բազմաթիվ համայնքներում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում էր միայնակ կամ առանց լուրջ ընդդիմության։ Ընդդիմադիրների կալանավորումները, մինչև անգամ սպանության նախկին փորձն, անհետևանք չէին...

Tashir Arena-ում կայացել է «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերան

Tashir Arena-ում կայացել է «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերան

Հոկտեմբերի 24-ին Tashir Arena-ում տեղի է ունեցել «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային կրկեսային շոուի պրեմիերան։ Սա յուրահատուկ ներկայացում է, որտեղ շատրվանների կախարդական խաղն ու կրկեսային արվեստը միավորվում են՝ ստեղծելով հուզիչ և տպավորիչ տեսարան։ Այն ջերմ պատմություն է ընտանիքի,...

Արշակ սրբազանը չի մասնակցի դատական նիստերին․ դատարանը թույլատրեց նրան այցելել բժշկական հաստատություններ․ «Փաստինֆո»

Արշակ սրբազանը չի մասնակցի դատական նիստերին․ դատարանը թույլատրեց նրան այցելել բժշկական հաստատություններ․ «Փաստինֆո»

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, այսօր կայացել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հանրային մեղադրողը թվարկեց ապացույցները, որոնք, ըստ իրեն,...

Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ «Հետք»

Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ «Հետք»

«Հետքի» տեղեկություններով մոտ 30 րոպե առաջ կալանավոր Հ. Ե.- ն փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։ Հ.Ե.-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի...

Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից. Հաջիև

Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից. Հաջիև

Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել «վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր», հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Կան որոշակի իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել...