Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի թեմայով քննարկման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հաջորդ տարի պետք է սկսվի շինարարությունը. «Արձանագրենք, որ գերակա շահ հայտարարելու համար իրականացված լսումները հաջող են անցել, ամփոփվում են. գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կառուցման համար»,- ասել է նա:
«Հասկանում եմ՝ մեետրո կառուցելու գիտելիքն ու կարողությունը մեր երկրից կորցրել ենք, բայց սա պետք է իրականացնի հայկական ընկերություն: Չի լինելու միջազգային՝ եկան, արեցին, գնացին. դա պետք է լինի հայկական ընկերություն, որովհետև էդ մի կայարանով չենք ուզում սահմանափակվել, ուզում ենք ունենալ մարդիկ, ովքեր հասկանում են՝ ինչպես մետրոպոլիտեն կառուցել, և ուզում ենք էդ կարողությունն էստեղ զարգանա»,- հավելեց Ավինյանը:






