Վուչիչն ընդունել է իր պարտությունը․ երեկ Սերբիայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել

26 Հոկտեմբերի, 2026

Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է իր պարտությունը՝ հոկտեմբերի 25-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում։

«Մենք դեռ վերջնական արդյունքներ չունենք։ Մեր ունեցած տվյալների հիման վրա ակնհայտ է, որ պարտվել ենք այս ընտրություններում։ «Ուսանողական ցուցակը» հաղթել է․ նրանք կունենան 135-140 մանդատ, իսկ մենք՝ 105»,- հայտարարել է Վուչիչը՝ ելույթ ունենալով Սերբական առաջադիմական կուսակցության նախընտրական շտաբում։

Նշենք, որ երեկ Սերբիայում տեղի են ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Երկրի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը հրաժարական էր տվել սեպտեմբերի վերջին, հաղթանակի դեպքում նախատեսում էր զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Ընտրություններում հաղթել է ընդդիմադիր ուժը։

Նմանատիպ նյութեր

Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կառուցման համար․ Ավինյան

Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կառուցման համար․ Ավինյան

Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի թեմայով քննարկման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հաջորդ տարի պետք է սկսվի շինարարությունը. «Արձանագրենք, որ գերակա շահ հայտարարելու համար իրականացված լսումները հաջող են անցել, ամփոփվում են. գերակա շահ են ճանաչվելու այն...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Երևանում հոկտեմբերի 26-27-ին սպասվում է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ զբաղվածության ապահովման մասին

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը: ԹԵՄԱ․- Զբաղվածության ապահովման...

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները

Երեկ Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։ Ստեփանավանում «Գործարարը» ստացել է քվեների 41,38 տոկոսը՝...

Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները կայցելեն Իրան

Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները կայցելեն Իրան

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին հայտնել է Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Թեհրան առաջիկա այցի մասին։ Հաղորդում է ԻՌՆԱ -ն։ Բաղերիի խոսքով՝ անցած շաբաթ Պակիստանի բանակի հրամանատար, գեներալ...