Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում:
Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում դրանք համամասնական են, իսկ Ֆիոլետովո և Շամիրամ համայնքներում՝ մեծամասնական։
Ընտրությունը մրցակցային չի լինի հինգ համայնքում՝ Վայք, Արմավիր, Վարդենիս, Գառնի և Ախուրյան, որոնցում առաջադրվել է միայն ՔՊ-ն։






