Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»

24 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները 2026 թ. մարտի 27-ին բողոքի ակցիա էին կազմակերպել գլխավոր դատախազության շենքի դիմաց եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ԱԺ-ում նրա արած հայտարարության հետ կապված. «2020-ին գիտակցված զոհողության ենք գնացել, եւ դրա արդյունքում է, որ ձեռք ենք բերել պետություն ու անկախություն։ Դրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան եւ զոհել իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, պետության, մեր ինքնության, մեր ապագայի համար»։

Այս խոսքերը զոհվածների ծնողները համարել են միտումնավոր` «գիտակցված» պատերազմ հրահրելու մասին խոստովանություն, որի արդյունքում իրենց զավակները զոհվել են: Նրանք դատախազության շենքի դիմաց ստորագրահավաք էին կազմակերպել եւ հանցագործության մասին դիմումը մուտքագրել դատախազություն։ Այդ ժամանակ մեզ դատախազությունից փոխանցել էին, որ համապատասխան կարգով դիմումին ընթացք են տվել։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որը ՀԿ-ի իրավական հարցերով է զբաղվում, Քննչական կոմիտեի կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ բողոք էր ներկայացրել դատախազին, որը մերժվել էր։ Փաստաբանը մեզ ասել էր, որ պատրաստվում են դիմել դատարան՝ պահանջով, որ դատարանը պարտադրի նախաքննական մարմնին՝ քրեական վարույթ նախաձեռնել։ Հովհաննիսյանը մեզ ասաց․ «Դիմեցինք դատարան՝ մերժվեցինք, դիմել ենք Վճռաբեկ դատարան, հետո կգնանք ՄԻԵԴ»»։

Նմանատիպ նյութեր

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։ Գրում է «Հրապարակ»-ը։ «Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է...

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան: Այս մասին, ISNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Հաջորդ շաբաթ երկու երկրների նախագահների մասնակցությամբ Մոսկվայում կշարունակվեն խորհրդակցությունները», – ասել է...

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում...

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։ «Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները»,...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...