Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

23 Հոկտեմբերի, 2026

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ դա կլինի ամենախոշոր գործողությունը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր, երբ Իսրայելը վերահսկողություն սահմանեց Արևմտյան ափի նկատմամբ, որը մինչ այդ գտնվում էր Հորդանանի իշխանության տակ, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:

«Պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ես համակարգել ենք Հուդայում և Սամարիայում Իսրայելի պաշտպանության բանակի շատ մասշտաբային գործողության պլանավորումը: Նման ընդգրկունություն չի եղել Վեցօրյա պատերազմից ի վեր: Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է այն անցկացնել: Մենք կսահմանենք ժամկետները, սակայն այն տեղի կունենա շուտով», — հայտարարել է Նեթանյահուն, ում հայտարարությունները տարածել է կառավարության ղեկավարի գրասենյակը:

Վարչապետը հայտարարել է Արևմտյան ափի նկատմամբ ռազմական քաղաքականությունն խստացնելու ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ եթե նախկինում բանակը սահմանափակվում էր փախստականների ճամբարներում շենքերի քանդմամբ, այժմ այդ պրակտիկան կտարածվի նաև պաղեստինյան քաղաքների վրա՝ սկսած Հեբրոնից:

«Մենք միջոցներ կձեռնարկենք, որոնք նախկինում չեն ձեռնարկվել. մենք մտադիր ենք կիրառել հաջող հարձակողական մոդելը, որն օգտագործել ենք փախստականների ճամբարներում, որոնք, ըստ էության, ահաբեկչության հենակետեր են, Հեբրոնի այս շրջանի նկատմամբ, որտեղից դուրս են եկել ահաբեկիչները: Մենք կէվակուացնենք բնակիչներին, կխուզարկենք տուն առ տուն, կառգրավենք զենքը և կոչնչացնենք ահաբեկչական ողջ ենթակառուցվածքը: Միաժամանակ մենք շրջափակում ենք մտցնում Հեբրոն և Հալհուլ քաղաքներում: Մենք կդիտարկենք այս մոդելի տարածումը նաև այլ քաղաքների վրա», — նշել է նա:

Նմանատիպ նյութեր

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...