«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ մարդկանց դեմ, որ բոլորը առաջնորդվում են իրա հրամաններով։
Ես ուզում եմ, որ մեր հանրությունը տեղեկացված լինի, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է վերցված առանց հիմնավոր մեղադրանքի։ Գործը մեղադրանք չունի։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ Քոչարյանին վերցրել ենք կալանքի տակ, որպեսզի նա չխոչընդոտի նախաքննական աշխատանքները։ Դա ի՞նչ է նշանակում։ Երբևէ որևէ մեկը կարո՞ղ է փաստել, որ Ռոբերտ Քոչարյանը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել դատական մարմինների նկատմամբ, կամ, ասենք, նա, իմանալով, որ Հայաստան մտնելու դեպքում իրեն ձերբակալելու են, արտասահմանից վերադարձել է Հայաստան։
Ռոբերտ Քոչարյանը պատվախնդիր մարդ է։ Ես այս գործողություններից միայն մի բան եմ հասկանում․ 2018 թվականին ո՞ւմ մերժելով եկան Նիկոլենք, ու հիմա ո՞ւմ են թիրախավորել։ Սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը լավ հասկանալով՝ իրենք ուզում են նրան վնասազերծել։ Չի ստացվելու»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարեց Հռիփսիմե Եգանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





