«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։
«Այս իշխանությունը հասարակության աչքին հիմնական թեմա է դարձնում որևէ հարց, որպեսզի խորքային, դիվային այլ ծրագրեր կարողանան իրականացնել։ Հիմա էլ խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար ներսում ինչ-որ թեմա կա առաջ տանելու, հանձնելու թեմաներ կան, ավելի մեծ խնդիրներ՝ համազգային նշանակության, որոնք փորձում են այս թեմաներով հասարակության ուշադրությունը շեղել»,- շարունակել է Բագրատ Սրբազանը։




