Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

22 Հոկտեմբերի, 2026

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։
«Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքին։ Ասում էր, որ դա նույն ազատությունը սահմանափակող խափանման միջոց է և պարտադիր չէ ամեն անգամ մարդուն անպայման տանել բանտ: «Տնային կալանքը վա՞տ է, ի՞նչ է, ամեն անգամ մարդուն կտրտենք, տանենք-լցնենք բա՞նտ», — ասում էր Փաշինյանը։
Օրինակ Գոռ Թադևոսյան անունով ՀՀ ՔԿ բարձրաստիճան նախկին պաշտոնյան (զբաղեցրել է վարչություններից մեկի պետի պաշտոնակատարի պաշտոնը), 2025 թվականի մայիսին ՔԿ շենքից 590 հազար ԱՄՆ դոլարի հափշտակության կազմակերպման մեղադրանքով կալանավորվել էր, բայց երկու ամիս կալանքը չլրացած, կարծեմ, փոխարինվեց տնային կալանքով:
Հիմա ուզում եմ հասկանալ, Փաշինյանի այդ ասածը վերաբերում ա միայն իր, փաստացի պատժիչ համակարգերի, թեկուզ տեսախցիկների տակ արված հանցագործություն կատարածների՞ն, թե, այնուամենայնիվ, կարող է վերաբերել նաև, օրինակ`մեր երկիրը 10 տարի իրական խաղաղության մեջ պահած, զարգացրած, պատիվներս բարձր պահած նախագահին ևս։
Էլ չասեմ, որ իր դեպքում հանցագործություն են համարում կառավարության որոշման վավերացնելը, անգամ համեմատելու չէ տեսախցիկների տակ հանցագործություն արածի հետ։
Այս դեպքի մասին Դատախազությունը ու Քննչականը Ձեզ չեն հիշեցնի, հակակոռուպցիոնը տեսանյութեր չի տարածի, փոխարենը նույն օրը հայր և որդի Քոչարյանների կալանքի երկարաձգման նիստ կդնեն»:

Նմանատիպ նյութեր

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...