Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ավարտվել է, այն տևել է ավելի քան երեք ժամ։
Բանակցությունների հրապարակային հատվածում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասեր է անվանել։
«Դուք հաճախ եք ասում, որ իմ նախագահը՝ նախագահ Թրամփը, մարդ է, որն իսկապես առաջ է մղում մարդասիրական նկատառումները։ Ես կցանկանայի ասել, որ դուք նույնպես այդպիսին եք»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ռուսաստանի բանտից ԱՄՆ քաղաքացի Հաբարդի ազատ արձակումը։






