Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․
Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը լիովին հստակ է, և մենք նախկինում արդեն հայտարարել ենք այդ մասին։
Մինչև Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության կամ փոխըմբռնման հասնելը՝ այն բաց չի լինի բոլորի համար։ ԱՄՆ-ը պետք է ընդունի Իրանի պայմանները։
Մինչև նման համաձայնության ձեռքբերումը նեղուցը կմնա փակ, իսկ այդ երթուղով նավերի տեղաշարժը կբախվի դժվարությունների։




