Աղբալյանական լինելը պատիվ է․ այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 36-ամյակը

19 Հոկտեմբերի, 2026

Այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության 36-ամյակը։ Այդ առթիվ միությունը շնորհավորական ուղերձ է հղել․

«1990 թվականի հոկտեմբերի 19-ին հիմնադրվեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ համախմբելով ազգային գաղափարներով առաջնորդվող երիտասարդներին և հիմք դնելով մի կառույցի, որի գործունեության առանցքում հայրենիքին ծառայելու և ազգային նպատակներին նվիրումի գաղափարներն են։

Անցած 36 տարիների ընթացքում միությունը դարձել է երիտասարդների ազգային և քաղաքական ձևավորման կարևոր հարթակ՝ իրականացնելով կրթական, գաղափարական, հասարակական և երիտասարդական բազմաթիվ ծրագրեր։

Լինելով նորանկախ Հայաստանի առաջին երիտասարդական քաղաքական կազմակերպությունը՝ միությունն իր ուրույն տեղն է զբաղեցրել անկախ պետականության վերականգնման շրջանի երիտասարդական կյանքում: Սերունդներ են անցել միության շարքերով՝ իրենց ներդրումն ունենալով ազգային կյանքում և շարունակելով այն ճանապարհը, որի հիմքում ազատ, անկախ և միացյալ Հայաստանի գաղափարն է։

Միության պատմության անբաժանելի մասն են նաև Արցախյան ազատագրական պայքարին մասնակցած աղբալյանականները։

Խոնարհումով հիշում ենք հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր ընկերներին՝ արժևորելով նրանց սխրանքն ու անմար հիշատակը։

36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը, հավատարիմ մնալ մեր գաղափարներին և շարունակել կրթված, գիտակից ու պատասխանատու երիտասարդություն ձևավորելու գործը։

Շնորհավորում ենք միության բոլոր ներկա և նախկին անդամներին, ընկերներին ու համակիրներին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ, անսասան կամք և նվիրում մեր ազգային նպատակներին։

Աղբալյանական լինելը պատիվ է»։

Նմանատիպ նյութեր

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ)...

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ֆրանսիայում արդեն մի քանի օր է, ինչ տեղի ունեցող զանգվածային անհնազանդության ակցիաներն ուղեկցվում են թալանով, ավերումներով և ոստիկանության հետ բախումներով։ Միայն հոկտեմբերի 17-ի համազգային ցույցերին, իշխանությունների տվյալներով, մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, իսկ...

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են «Ապարան» բժշկական կենտրոն և երեխան մահացած է...

Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․  ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

Փաստաթղթեր ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունում խնդիր է առաջացել վարորդների սթափությունը ստուգելու համար նախատեսված ալկոտեստերի մեկանգամյա օգտագործման մուշտուկների ապահովման հարցում։  Politik.am-ին հասած տեղեկություններով խնդիրը պայմանավորված է ՆԳՆ գնումների գործընթացում...