«Ֆայրբերդ» ընկերության ԱԲ գործարանում․ քաղաքացին ընկել է կռունկի դիտաշտարակից ու մահացել

19 Հոկտեմբերի, 2026

Սեպտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ բնակավայրում գործող «Ֆայրբերդ» ընկերության Արհեստական բանականության (ԱԲ) գործարանում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Տեղում արդեն «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, Հրազդան համայնքի Ջրառատ բնակավայրի «Ֆայրբերդ» ընկերության Արհեստական բանականության (ԱԲ) գործարանում  Երևանի բնակիչ 56-ամյա Վաչագան Ա․-ի կողմից շահագործվող վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչ 62-ամյա Աշոտ Ա․-ն աշխատանքներ կատարելու ընթացքում վայր է ընկել և մահացել։

Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն արհեստական բանականության տարածքում գործող ենթակապալառու ընկերություններից մեկի աշխատակիցն է։

Նմանատիպ նյութեր

Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»

Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը Երևանում գտնվող կանաչապատ տարածքում շինություն է կառուցել։ Այն գտնվում է Երևանում՝ Դավիթ Անհաղթ փողոցի սկզբնամասում։ Շինության զբաղեցրած հողամասը պատկանել է համայնքին և օտարման ժամանակ եղել է...

Ֆրանսիայում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Ֆրանսիայում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն տեղական իշխանություններին կոչ է արել այս երեկո մասնակի պարետային ժամ սահմանել՝ հանգստյան օրերին երկիրը ցնցած զանգվածային անկարգություններից հետո։ Լըկորնյուն լրագրողներին հայտնել է, որ «լի է հասարակական կարգը վերականգնելու...

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները բանակցություններ են վարում Թեհրանում

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները բանակցություններ են վարում Թեհրանում

Թեհրանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ 2 երկրների արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ են սկսվել։ Լավրովի Թեհրան այցի նպատակն է շարունակել Մոսկվայի և Թեհրանի միջև կանոնավոր...

Աղբալյանական լինելը պատիվ է․ այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 36-ամյակը

Աղբալյանական լինելը պատիվ է․ այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 36-ամյակը

Այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության 36-ամյակը։ Այդ առթիվ միությունը շնորհավորական ուղերձ է հղել․ «1990 թվականի հոկտեմբերի 19-ին հիմնադրվեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ համախմբելով ազգային գաղափարներով առաջնորդվող երիտասարդներին և...

ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել։ Տարոն Եղիազարյանը նշանակվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ: Նորայր Մկրտչյանը նշանակվել է զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:...