Ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր․ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված

19 Հոկտեմբերի, 2026

Սեպտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ավետիք Իսահակյան փողոցում գտնվող «Կոբա» ռեստորանի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում, և կան վիրավորներ, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված հասցեից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել 22-ամյա Ռոման Ռ․-ն՝ «աջ նախադաստակի ստորին դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա Էդգար Ռ․-ն՝ «ձախ դաստակի նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Պարզվել է նաև, որ սեպտեմբերի 24-ին նշված ռեստորանում կազմակերպվել է Երևանի բնակիչ 30-ամյա Բելլա Ս․-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ խնջույք, որին մասնակցել են Երևանի բնակիչներ 49-ամյա Վահան Ս․-ն, 35-ամյա Վազգեն Ռ․-ն, 37-ամյա Արտյոմ Մ․-ն, 32-ամյա Ժաննա Ռ․-ն, 43-ամյա Հայկ Ս․-ն, 36-ամյա Ալինա Կ․-ն, 30-ամյա Բելլա Ս․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Գ․-ն, Երևանի բնակիչներ 37-ամյա Հայկ Հ․-ն, 34-ամյա Էդուարդ Հ․-ն, 23-ամյա Մոնիկա Կ․-ն, 30-ամյա Տաթևիկ Ն․-ն, 29-ամյա Էդգար Ռ․-ն, ինչպես նաև 32-ամյա Ռոման Ռ․-ն։

Խնջույքի ընթացքում՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 00։05-ի սահմաններում, նույն հասցեում գործող «Կոբա» ռեստորանի ներսի հատվածում Էդգար Ռ․-ն և Ռոման Ռ․-ն բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, ինչի պատճառով վիճաբանության են բռնվել Երևանի բնակիչ 36-ամյա Նարեկ Բ․-ի հետ, ով եղել է ընտանիքի անդամների հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել Էդգար Ռ․-ն, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ հատ կիսամոխրացված և կիսով չափ լցված դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ, ինչպես նաև մեկ հատ թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել սուր հոտով դեղնականաչավուն զանգված։ Դրա նախնական քաշը՝ փաթեթի հետ միասին, կազմել է 2.70 գրամ, իսկ առանց թղթե փաթեթի դեղնականաչավուն զանգվածի քաշը կազմել է 0.09 գրամ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Փարիզ, 2024թ․, ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը»․ Նիկողոս Հովհաննիսյան

Փարիզ, 2024թ․, ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը»․ Նիկողոս Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փարիզ, 2024թ․, «Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողություն», ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը», դե, իսկ Փարիզի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչն ասուլիսի ժամանակ ասել էր....

Փորձում եմ պատկերացնել, թե ի՛նչ ապրումներ են ունենում Բաքվի դատարաններում գտնվող մեր հայրենակիցները. Ծառուկյան

Փորձում եմ պատկերացնել, թե ի՛նչ ապրումներ են ունենում Բաքվի դատարաններում գտնվող մեր հայրենակիցները. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից. «Թեև ես հնարավորին չափ խուսափում եմ խոսել ինձ առնչվող գործի մասին, բայց դատավարության առաջին նիստից հետո ուզում եմ կիսվել մի քանի ապրումներով։ Դատավարության ամբողջ ընթացքում և դրանից հետո մի միտք ինձ հանգիստ չի տալիս։...

Շիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է գրանցվել

Շիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 10-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրամիջոցի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը Առափի բնակավայր...

Մակրոնն ինքն է իր մահիճը պատրաստել․ Արաղչի

Մակրոնն ինքն է իր մահիճը պատրաստել․ Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին քննադատել է Մակրոնին՝ հայտարարելով, որ նա ինքն է նպաստել պատերազմի հրահրմանը, իսկ այժմ արդեն ուշ է մեղադրել դրա հետևանքները։ «Արդեն ուշ է մեղադրել պատերազմը, որի բռնկմանը նրա նմաններն են նպաստել: Ֆրանսիայի ժողովուրդը պահանջում է արմատական...

Իսրայելը պետք է երկու տարվա ընթացքում ավարտի «խնդիրները բոլոր ճակատներում»․ Նեթանյահու

Իսրայելը պետք է երկու տարվա ընթացքում ավարտի «խնդիրները բոլոր ճակատներում»․ Նեթանյահու

Իսրայելը պետք է ավարտի իր կարևոր «խնդիրների իրականացումը բոլոր ճակատներում» առաջիկա երկու տարվա ընթացքում, քանի դեռ ԱՄՆ նախագահի պաշտոնում է գտնվում Դոնալդ Թրամփը։ Այսպիսի կարծիք է հայտնել նախընտրական ուղերձում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ «Մեզ մնացել է իմ...