Հայփոստը հրաժարվում է Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ նամակներ ուղարկել․ Սիրանուշ Սահակյան

16 Հոկտեմբերի, 2026

 

«Բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք լիազորագրեր տալու անհնարինությանը։ Ադրբեջանը զրկում է մեր հայ պատանդներին իրենց իրավունքների պաշտպանության կազմակերպման նպատակով միջազգային և Հայաստանի իրավաբաններին լիազորագրեր տալու հնարավորությունից։ Երբ մենք հրապարակային խոսեցինք այս սահմանափակման մասին, ինչպես գիտեք, Ադրբեջանի օմբուդսմենը, իբր, պատասխանեց՝ նշելով, որ պարոն Արայիկ Հարությունյանը հնարավորություն է ունեցել նոտարական կարգով լիազորագիր տալու։ Սակայն լռեցին այն մասին, թե ինչի վերաբերյալ էր այդ լիազորագիրը։ Նշեմ, որ այն չի առնչվում իրավական վեճերին և իրավունքների պաշտպանությանը։ Մնացյալ դեպքերում Ռուբեն Վարդանյանը ևս փորձել է լիազորագիր ստանալ այնպիսի իրավական գործընթացի առնչությամբ, որը կապված չէ Ադրբեջանի հետ և չի վերաբերում Ադրբեջանի դեմ դատական հայց ներկայացնելուն։ Այսինքն՝ եթե Հայաստանի Հանրապետությունում նրանք իրենց ընտանիքների հետ ունեն քաղաքացիաիրավական կամ այլ բնույթի հարաբերություններ, որոնց կարգավորման համար անհրաժեշտ է լիազորագիր, նրանց զրկել են նաև նմանատիպ՝ անվնաս և անվտանգ լիազորագրեր տալու հնարավորությունից։ Առնվազն Ռուբեն Վարդանյանի պարագայում այս հարցը դարձել է նաև ներպետական դատական գործընթացների առարկա՝ թե՛ ընթացող քրեական գործի շրջանակներում, թե՛ հատուկ այդ նպատակով ներկայացված նոր դատական հայցերի շրջանակներում»,- այս մասին «Վերադարձ հայ գերիների» միջազգային  համաժողովում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ոստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձ

Ոստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձ

ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է իրականացնել օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումներ՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության...

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Մենք...

«Ի դեպ»․ Ո՞ւմ հետ և ինչ է ՔՊ-ական իշխանությունը պատրաստվում փոխանակել

«Ի դեպ»․ Ո՞ւմ հետ և ինչ է ՔՊ-ական իշխանությունը պատրաստվում փոխանակել

Ի դեպ, վերջին շրջանում Հայաստանի  բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են խոսում անկլավների մասին։ Փաշինյանը Ազգային ժողովի ամեն քառօրյանի ժամանակ և կառավարության ամենշաբաթյա նիստերին հաջորդած ճեպազրույցներում դրանից է խոսում, երեկ Արարատ Միրզոյանն էր դրանից խոսում, այսօր՝...

Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը․ Ռուսլան Էդելգերիև

Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը․ Ռուսլան Էդելգերիև

Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը։ Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում COP17-ի շրջանակում կայացած «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում news.am-ի փոխանցմամբ՝  հայտարարել է Ռուսաստանի նախագահի...

18 տարվա անգործություն․ Հայաստանը՝ առանց ատոմակայանի մնալու վտանգի տակ

18 տարվա անգործություն․ Հայաստանը՝ առանց ատոմակայանի մնալու վտանգի տակ

Հայաստանի ատոմային էներգետիկայի շուրջ վերջին հայտարարություններն ու դիրքորոշումների հերթական կտրուկ փոփոխությունը կրկին մերկացնում են գործող իշխանությունների ռազմավարական անվճռականությունը։ Չկա շաբաթ, որ մի քանի անգամ չխեսեն նոր ատոմակայանի կառուցման մասին։ Վերջին մի...