Մենք ուզում ենք խաղաղություն, որի պայմանները չեն որոշվում միայն թշնամու պահանջներով. Սևակ Խաչատրյան

14 Հոկտեմբերի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին շրջանում քպ-ականներից և իրենց դիկտատոր շեֆից անընդհատ լսում ենք, որ խաղաղություն է հաստատվել, որ տարածաշրջանում նոր հնարավորություններ են բացվել, և որ Հայաստանը թևակոխել է նոր պատմական փուլ։
Բայց գալով ռացիոնալիզմի դաշտ՝ մենք տեսնում ենք, որ՝

Ա) 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված և վավերացված չէ։
Բ) Սահմանների ամբողջական սահմանազատումն ու սահմանագծումը ավարտված չէ, իսկ բոլոր այն հատվածներում, որտեղ կա սահմանազատում, ապա դա միայն Հայաստանի զիջողականության հաշվին։

Գ) Ադրբեջանում շարունակում են պատանդի կարգավիճակում պահվել մեր հայրենակիցները։
Դ) Իլհամ Ալիևը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը, նա բացեիբաց հայտարարում է, որ Ադրբեջանն ունի տարածքային և ադրբեջանցիների վերադարձի հավակնություններ։

Ե) ՀՀ սուվերեն տարածքից օկուպացված է մոտ 200 կմ քառակուսի տարածք։ Փաստացի ադրբեջանական զորքերը մեր երկրի ներսում են։
Սրանք ոչ թե հորինված խնդիրներն են, այլ իրական հարցեր, որոնց պատասխանները Հայաստանի հասարակությունն իրավունք ունի պահանջելու։

Խաղաղությունը քաղաքական կարգախոս չէ։ Խաղաղությունը գեղեցիկ ելույթ չէ միջազգային հարթակներում։ Խաղաղությունը նախևառաջ պետության անվտանգության, սահմանների անձեռնմխելիության և սեփական քաղաքացիների պաշտպանության իրական երաշխիքն է։

Մենք ուզում ենք խաղաղություն, բայց ուզում ենք, որ այն լինի արժանապատիվ և կայուն։ Խաղաղություն, որի պայմանները չեն որոշվում միայն թշնամու պահանջներով։ Խաղաղություն, որի դիմաց Հայաստանը չի հայտնվում նոր ու չհաշվարկված լրջագույն անվտանգային ռիսկերի առջև։
Եվ այստեղ հարցերը շատ կոնկրետ են։

Ե՞րբ է ստորագրվելու և վավերացվելու խաղաղության պայմանագիրը։ Ի՞նչ հստակ մեխանիզմներով է ապահովվելու Հայաստանի սահմանների պաշտպանությունը։ Ի՞նչ է արվում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի համար։ Եվ ի՞նչ երաշխիքներ ունի Հայաստանը, որ խաղաղության անվան տակ ընդունված պայմանավորվածությունները չեն սահմանափակի մեր երկրի ինքնիշխանությունը։

Սրանք պատերազմ հրահրելու հարցեր չեն։ Սրանք պետության ապագայի մասին հարցեր են։
Հայաստանի ժողովուրդն արժանի է ոչ թե խաղաղության մասին անվերջ հավաստիացումների և մերկապարանոց հայտարարությունների, այլ այնպիսի խաղաղության, որի անվտանգությունն ու պայմանները հստակ են, ստուգելի, պաշտպանված և, որ ամենակարևորն է, երաշխավորված։
Սա է մեր պահանջը։ Եվ այս հարցում մենք պատասխան ենք պահանջելու ոչ թե վաղը, այլ այսօր»։

Նմանատիպ նյութեր

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել։ Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էր  «Փաստինֆո», ՍԴ նախագահի պաշտոնի համար պայքարում էին Վլադիմիր Վարդանյանը և Էդգար Շաթիրյանը։ Նշենք՝ արդեն շուրջ չորս ժամ է, ինչ ՍԴ-ում շարունակվում է նախագահի ընտրությունը։ ՍԴ...

Ի՞նչ տեսանյութ էր ցուցադրում Բագրատ Միկոյանն այսօրվա ասուլիսում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի ասուլիսում ձայնագրություն միացրեց Ռոբերտ Քոչարյանի՝ ԵԽԽՎ-ում 2004թ․ հունիսի 23-ի ելույթից, որտեղ նախագահ Քոչարյանը պատասխանում...

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների առաջնության 70 կգ քաշային...

Ֆիդանը մեկնել է Բաքու

Ֆիդանը մեկնել է Բաքու

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) VII գագաթնաժողովին։ Միջոցառմանը նա կներկայացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։...

Ահա թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի գործը համարվում «Աշխարհաքաղաքական N1»․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ պատերազմի 18-րդ օրը, որոշ չափով բացահայտվեց պատերազմի դաշտում մեր կորուստների մասին։ Ուղերձով հանդես եկավ մարդամեկը․ նախ դարձյալ գլուխ գովաց, թե ինչպես հուլիսյան մարտերի ժամանակ է ասել, որ Ադրբեջանը...