Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 15-ին Բաքվում կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի (ԱՓՎՄՀ) 7-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։
«Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը Բաքվում կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի 7-րդ գագաթնաժողովին»,– ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն տարածաշրջանի կայուն զարգացման ապահովման և նոր մարտահրավերների դեմ պայքարի հարցերը, այդ թվում՝ միջազգային տեղեկատվական անվտանգության խնդիրները։
Ակնկալվում է, որ գագաթնաժողովի որոշումներից մեկը կլինի Լաոսի՝ համաժողովին որպես լիիրավ անդամ միանալը։



