Բաքվի բանտում չունենք Արցախի ղեկավարությունից հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում՝ ունենք․ Բագրատ Միկոյան

14 Հոկտեմբերի, 2026

«Նախագահ Քոչարյանի թվով չորրորդ ապօրինի կալանավորումը և էս ապօրինի քրեական գործը որևէ պարագայում չի կարող առօրեական և նորմալ դառնալ քաղաքական դաշտի թե՛ ակտիվ, թե՛ պասիվ, թե՛ ստվերային գործող մասնակիցների համար և ընդհանրապես, Արցախի ու Հայաստանի նախագահի ապօրինի քրեական հետապնդումը մինչև չդադարեցվի, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կյանքի բնականոն ընթացքի մասին խոսելը կլինի ավելորդ շռայլություն»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Նա ասաց, որ նախագահը նույնիսկ քաղաքական թիմի անդամների հետ հանդիպումից, քաղաքական գործունեություն իրականացնելուց զրկված է, ինչը հենց քաղաքական հետապնդման առաջին իսկ ցուցիչն է, երբ քաղաքական գործիչը զրկվում է քաղաքական գործունեություն իրականացնելու հնարավորությունից՝ առանց դատական որևէ ակտի:

Այնուհետև գրասենյակի ղեկավարն ասաց․ «Ինչո՞ւ կալանք, ինչո՞ւ այսքան մոլագարի պես անպայման նախագահին կալանավորելու այս մոլուցքը․ գիտե՞, երբեմն ասում են՝ դա Նիկոլ Փաշինյանի հրահանգն է։ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը կալանավորման որևէ միջնորդության և որևէ որոշման տակ չկա: Վաղը, մյուս օրը, մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով ասելու է, որ ես չկամ, իմ անուն, ազգանունը դրա տակ չկա, դրա տակ այդ ապօրինի միջնորդությունների որոշումներ տակ կան կոնկրետ անուններ և ազգանուններ: Աննա Վարդապետյան, Ծովակ Մնացականյան, վճիռները տվող դատավորներ, և սա կարող են համարել զգուշացում, խնդրանք, հորդոր: Վաղը-մյուս օրը մորքուրները, հորքուրները, քեռիները և առավել ևս բաջանաղները որևէ միջնորդությամբ չգան՝ երեխաները չէին հասկանում, դե գիտեք ինչ։ Երեխաները արդեն հասուն են, տ նախագահի դեմ կատարվող ապօրինություններն ունեն կոնկրետ անուն ազգանուններով կատարողներ, իսկ պատասխանատվության պահը գալիս է շատ անսպասելի և սյուրպրիզի տեսքով: 

Քանի որ մոտենում ենք նախագահի երկամսյա կալանքի երկարացման ռեժիմին, սա պարզապես կարող են համարել բարեկամական հորդոր և զգուշացում: 

Իսկ կալանավորման հետ կապված մի հետաքրքիր փաստ կա, որը չի բարձրացվել: Նայեք, նախագահի կենսաապահովումն անընդհատ տեղի է ունենում ՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ և ներկայությամբ: Նախագահի բնակության վայրը նույնիսկ պահպանվում է ՊՊԾ աշխատակիցների կողմից: ԱԱԾ ստորաբաժանում է, որը ուղիղ վարչապետին է ենթակա վերջին փոփոխություններով։ Այսինքն, եթե որևէ հյուր նախագահի տան КПП-ից մտնում է, մինչև նախագահին հանդիպելը, Նիկոլ Փաշինյանը և պատկան մարմինները գիտեն ով է այդ մարդը: Եվ այս պայմաններում նախագահի կալանքը ես գիտեմ, որ դատական նիստի ժամանակ պնդել են, որ տնային կալանքը որևէ ձևի ընդունելի չի: 

Իրենց բերած հիմնավորումը դատապրոցեսին խոչընդոտելն է, նախաքննության խոչընդոտելը։ Մարդ, որը անընդհատ, ամեն րոպե ռեժիմով պահվում է ԱԱԾ աշխատակիցների կողմից, որի բոլոր հանդիպումները իրենից շուտ իմանում են պատկան մարմինները, և քննիչն ու դատախազը դեմ լինեն, որ դա լինի գոնե տնային կալանք, որը, էլի եմ ասում, կալանք բառը ընդհանրապես է անընդունելի է, բայց սա ևս մեկ ապացույց է, որ նախագահին կալանավորելը դա․․․ Գիտե՞ք, Աստված մի արասցե կատարողների այ այդ իմ նշած անուն-ազգանունների անձնական որևէ վրեժի կամ անձնական ինչ-որ զգացման հարց լինի, բայց եթե այդպես լինի, գոնե ընկալելի է, որ անձնական ինչ-որ բան ունեն, մանկական տրավմաներ, բայց այս պարագայում նախագահին պարտադիր կալանավորելը դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ սրա պատվերը եկել է կողքի պետությունից և կատարողները հայկական անուն-ազգանուններով մարդիկ են։

Կալանավորել հոր ու որդու, Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահին, Հաքարիի կամուրջը հազարավոր, 100 հազարավոր հայեր են անցել․ ցավոք, մենք Բաքվի բանտում ունենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ։ Նույնիսկ ադրբեջանցիների մտքով չի անցել որևէ մեկի որդուն կալանավորեն։ Բաքվի բանտում մենք չունենք հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում մենք ունենք հայր և որդի՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություններից։ ժամանակն է կատարողները մի վայրկյան սթափվեն ու մտածեն նրա մասին՝ ինչ են իրենք կատարում: Եթե ուզում են ինչ-որ հուշում տամ իրենց, թող նայեն Զելենսկու հետ տեղի ունեցողը, Զելենսկու ճակատագրին»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երևանում բախվել են Opel-ն ու Chevrolet-ը․ 2 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են Opel-ն ու Chevrolet-ը․ 2 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Մարգարյան և Ֆուչիկ փողոցների խաչմերուկում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Opel Vectra» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է...

Այսօր 12 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր 12 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, 10 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Մեծամոր, Սևան, Սպիտակ, Ամասիա, Աշոցք,Կապան, Նոյեմբերյան, տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իսկ 2 համայնքներում՝ Արևուտ և Մեծաձոր, տեղի...

ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ հայտարարություն

ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ հայտարարություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների...

Ալբանիայում բողոքի ցույցեր են․ պահանջում են վարչապետի հրաժարականը

Ալբանիայում բողոքի ցույցեր են․ պահանջում են վարչապետի հրաժարականը

Ալբանիայի ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Փողոց դուրս եկած մարդիկ պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Ալբանիայում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել...

ԱԺ ընդդիմությունն Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին կանգնած «վերջին խոչընդոտն» է. Փաշինյան

ԱԺ ընդդիմությունն Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին կանգնած «վերջին խոչընդոտն» է. Փաշինյան

«Դա բացառում եմ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանրաքվեից հետո որևէ նախապայման կամ ցանկություն Ադրբեջանի կողմից չի լինի։ «Այսօր խորհրդարանական ընդդիմությունը մեր խաղաղության ճանապարհին վերջին խոչընդոտն է, և իրենք...