Դանակահարnւթյուն Երևանի կենտրոնում. 7 անձ ձերբակալվել է

14 Հոկտեմբերի, 2026

Սեպտեմբերի 14-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի, որովայնի հատվածի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Shamsհyan.com-ի փոխանցմամբ,  հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված վիրավորի կյանքի համար, Մարաշի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Արտակ Ա․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նույն օրը Ալեք Մանուկյան փողոցից մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 19-ամյա Սարգիս Մ․-ին, 19-ամյա Հովհաննես Գ․-ին, Արմավիրի մարզի բնակիչներ 20-ամյա Կարեն Ֆ․-ին, 18-ամյա Ջիվան Տ․-ին, 18-ամյա Նարեկ Ղ․-ին։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արտակ Ա․-ին սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Էդմոն Պ․-ն, ում հայտնաբերել են և տեղափոխել ոստիկանության Մարաշի բաժին՝ իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։

Ըստ աղբյուրի, Էդմոն Պ․-ի հետ ոստիկանություն է տեղափոխվել նաև նրա ուղևոր` Երևանի բնակիչ 20-ամյա Կոլյա Պ․-ն, ովքեր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել են։ Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Հնդկական ավիաընկերության ինքնաթիռն ահազանգել է առևանգման մասին

Հնդկական ավիաընկերության ինքնաթիռն ահազանգել է առևանգման մասին

Գերմանական Ֆրանկֆուրտից Դելի ուղևորվող «Air India» ավիաընկերության չվերթը վերահասցեագրվել է դեպի Ջայպուր այն բանից հետո, երբ օդաչուն ակտիվացրել է Squawk 7500 ազդանշանը, որն ինքնաթիռի առևանգման մասին ահազանգող միջազգայնորեն ընդունված կոդ է, հաղորդում է India Today-ը։...

Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ․ «Ազատություն»

Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ․ «Ազատություն»

Հայաստանում երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ։ «Նրանց համաձայնությունը ստանալուց հետո մենք կկարողանանք տեսակցել նրան», – «Ազատությանը» հայտնել է Հայաստանում...

Լավ, որ գրել են, իրենց գրածին հավատում ե՞ն․ Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ «քրգործի» մասին

«Վերաքննիչ դատարանը մերժել է նախագահ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը: Մերժել է նույն հիմնավորումներով, ինչով մերժում է հարյուրավոր բողոքներ։ Առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական...

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի

Հոկտեմբերի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը: ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ,...

«Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ

«Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ

Հոկտեմբերի 12-ից մեկնարկել է «Հայաստան-Թուրքիա մեդիա տուրը», որին մասնակցում են հայ և թուրք լրագրողներ։ Այն կազմակերպվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. անդրսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։ Հայկական կողմից այն...