Բանակում արձանագրված դեպքերի մեծ մասը կապված են բանակում տիրող բարքերի հետ. «Ժողովուրդ»

14 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՊՆ նախարարի հրահանգով դիմում է գնացել ՀՀ քննչական կոմիտե, և դիմումով ՊՆ-ն նախաքննական մարմնից կոնկրետ տվյալներ է պահանջել, թե բանակում քանի ինքնասպանության դեպք է եղել, և քանի դեպք է արձանագրվել ինքնասպանություն քաղաքացիական կյանքում։

Իրավապահները այս դիմումի նպատակը ներքին կարգով ցանկացել են պարզել, և նրանց բացատրել են, որ այս քայլով ցանկանում են ցույց տալ, որ բանակը հասարակության հայելին է, ու քաղաքացիական կյանքում ևս ինքնասպանություններ են լինում, որոնք, ի տարբերություն բանակի դեպքերի, ավելի շատ են, բայց պակաս աղմկոտ։

«Ժողովուրդ»-ը իրավապահների իր աղբյուրներից պարզեց, որ իրավապահները ներքին խոսակցություն են ունեցել այն մասին, որ վերջին շրջանում բանակում արձանագրված դեպքերի մեծ մասը կապված են բանակում տիրող բարքերի հետ, որոնք զինվորներին հասցնում են ինքնասպանության, և այդ դեպքերով կոնկրետ անձինք են կալանավորվել։

Ավելին՝ շատ քիչ տոկոս են կազմում դեպքերը, որոնք կապված են անձնական կյանքի հետ։ Ու դեռ ավելին՝ իրավապահները զինված ուժերին բացատրել են, որ բանակում զինվորները սահմանափակված են իրենց գործողությունների մասով, մինչդեռ քաղաքացիական կյանքում մարդիկ ազատ են իրենց քայլերում։

Ինչևէ, նախաքննական մարմինը այս ժամանակահատվածում զինվորների դեպքերի մասով տվյալներն է հավաքագրում, որ ներկայացնի ՊՆ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Բաքվի բանտում չունենք Արցախի ղեկավարությունից հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում՝ ունենք․ Բագրատ Միկոյան

Բաքվի բանտում չունենք Արցախի ղեկավարությունից հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում՝ ունենք․ Բագրատ Միկոյան

https://www.youtube.com/watch?v=BPgSOFBf5RQ&feature=youtu.be «Նախագահ Քոչարյանի թվով չորրորդ ապօրինի կալանավորումը և էս ապօրինի քրեական գործը որևէ պարագայում չի կարող առօրեական և նորմալ դառնալ քաղաքական դաշտի թե՛ ակտիվ, թե՛ պասիվ, թե՛ ստվերային գործող մասնակիցների...

Կոչ COP17-ի մասնակիցներին. պատշաճ ուշադրություն դարձնել բռնի տեղահանության կենսամշակութային հետևանքներին

Կոչ COP17-ի մասնակիցներին. պատշաճ ուշադրություն դարձնել բռնի տեղահանության կենսամշակութային հետևանքներին

Մենք՝ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի ներկայացուցիչներս, կարևորելով կենսաբանական բազմազանության պահպանությունը, բնական ռեսուրսների կայուն օգտագործումը և բնապահպանական որոշումների կայացմանը հանրության արդյունավետ...

Թրամփը և Նեթանյահուն քննարկել են Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը. Axios

Թրամփը և Նեթանյահուն քննարկել են Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ երկու երկրներում էլ կայանալիք ընտրություններից առաջ։ Այս մասին, հղում կատարելով մի քանի աղբյուրի, գրում է Axios-ը։ Նշվում է, որ Թրամփի...

Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել. Վարուժան Գեղամյան

Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել. Վարուժան Գեղամյան

Հենց այս պատճառով Ադրբեջանի իշխանությունները փորձում են կրոնական դաշտը պահել խիստ վերահսկողության ներքո (սա կոչվում է լաիկություն)՝ մի կողմից սահմանելով կրոնի թույլատրելի դրսևորումներ, մյուս կողմից կրոնը հնարավորինս դարձնելով մշակութային, այլ ոչ թե սոցիալ-քաղաքական...

Շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում. Գագիկ Ծառուկյան

Շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում. Գագիկ Ծառուկյան

Թեև ռուս-ամերիկյան վերջին խոշոր տնտեսական գործարքը Հայաստանին ուղիղ կերպով չի առնչվում, բայց մեզ համար այն հետևություններ անելու լավ առիթ է և պարտավորություն, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Նախ. երբեք չի կարելի հայտնվել խոշոր...