Եթե սա լակոտապետություն է, թող ասեն․ Եթե խուժանապետություն է, թող ասեն․ Մեսրոպ Մանուկյան 

13 Հոկտեմբերի, 2026

 

«Տիգրան Ավինյանի հայրը, երբ մարդկանց հետ էր խոսում, օպելի վարորդներին ասում էր՝ «համբալ»։ Բնականաբար, իր թաղապետերին էլ կանչել, դասեր են անցկացրել, ասել են՝ կկանգնեք ու կասեք՝ «բուտկի պաշտպան» կամ «բուտկիչիների պաշտպան»։

Ես նորից եմ ասում՝ ինձ համար պատիվ է լինել քաղաքացիների կողքին։ Օրենքը պաշտպանելը, օրենքի գերակայության ապահովումը կարևոր են։

Այսինքն՝ իմ ասածը նորից կրկնում եմ․ կա դատարանի որոշում, կա սեփականության վկայական։ Ուզում եմ, որ հանրությունն էլ տեղյակ լինի իրական իրավիճակից։ Մարդիկ ունեն սեփականության վկայականներ, կա դատարանի որոշում, որով դատարանը պահանջում է զերծ մնալ այդ գործողությունից։ Եթե նրանք մարդուն զրկում են սեփականությունից, պարտավոր են փոխհատուցել նրա գույքի արժեքը։ Շատ ուղիղ եմ ասում՝ պարտավոր են։

Հիմա, եթե իրենք քանդում են այդ գույքը, հարց եմ տալիս՝ գույքը գնահատե՞լ են։ Թող ներկայացնեն գույքի գնահատման փաստաթղթերը։ Եթե հանրային գերակա շահ են ճանաչում, դրան հաջորդում է նաև գույքի գնահատումը։ Գույքը գնահատելուց հետո պետք է մարդուն փոխհատուցում տան, նոր միայն քանդման հարցը քննարկեն»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն մասնակցություն չի ունենալու արցախցիների միջազգային իրավունքների իրացմանը․ Թորոսյան

ՔՊ-ն մասնակցություն չի ունենալու արցախցիների միջազգային իրավունքների իրացմանը․ Թորոսյան

ՀՀ կառավարությունը չի մասնակցի արցախահայերի՝ իրենց թողած գույքի վերականգնմանն ուղղված միջազգային հայցերին։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Վերածնվող Արցախ» կազմակերպության ղեկավար Անաստաս Իսրայելյանի...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Երևանում հոկտեմբերի 13-ին կեսօրից հետո, 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ին կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-ին, 16-ի...

Արցախահայության խնդիրները պետական գաղտնիք չեն, որ քննարկվեն փակ դռների հետևում․ Լիլիթ Գալստյան 

  «Ընդամենը երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, այսինքն՝ իմ նախաձեռնությամբ, տեղի ունեցավ արցախահայության սոցիալ-տնտեսական և իրավական խնդիրներին նվիրված մեծ...

Կերազեն երբևէ քոչարյանականի դեմք ունենան, դրա համար առնվազն թասիբ է պետք․ Տիգրան Քոչարյան

Կերազեն երբևէ քոչարյանականի դեմք ունենան, դրա համար առնվազն թասիբ է պետք․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․ «Աջափնյակի անադեկվատ թաղապետը հայ կնոջը, ում որդին սահմանում կանգնած ա, ասում ա՝ «Դու քոչարյանականի դեմք ունես»։ Ծիպա ուզում ա վիրավորի։ Որ ասում եմ՝ քոչարյանատյացությունը հոգեկան հիվանդություն ա, ասում են՝ խտացնում ես ներկերը։...

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց

Դատարանն այսօր բավարարեց դատախազներին միջնորդությունը և որոշեց ևս երեք ամսվով երկարաձգել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը: Վարդան Ղուկասյանի փաստաբանները միջնորդել էին վարչական վերհասկողություն սահմանել իրենց պաշտպանյալի նկատմամբ: Նրնա մեղադրում են...