«Մենք ենք խանութների սեփականատերերը։ Բոլոր խանութները նույն կարգավիճակում են։ Մենք մի փոքր ավելի շուտ ենք դիմել դատարան։ Մեր փաստաթղթերը երեկ են հասել, դատարանի որոշումներն արդեն ստացել ենք։
Բայց էլի եմ ասում՝ եթե բոլորին օրինական կարգով ժամանակ տան, բոլորը կկարողանան այդ փաստաթղթերը ձեռք բերել։ Իրենք դա լավ գիտեն։ Դրա համար էլ ժամանակ չեն տվել։ Զգուշացումները միայն բանավոր են եղել։ Մի անգամ կիրակի՝ ոչ աշխատանքային օրով են եկել զգուշացրել, մեկ այլ անգամ էլ ցանկացել են գիշերով գալ ու քանդել։
Գիշերով էին ուզում քանդել, որովհետև գիտեին՝ մյուս խանութի վերաբերյալ դատարանի որոշումն արդեն հրապարակվել է կայքում։ Մենք այն ուղարկել էինք իրենց, մեր փաստաբանն էր ուղարկել։ Իսկ այս կողմի դատարանի փաստաթուղթը մի փոքր ուշ էր հասել։ Եկել էին, որ սա քանդեին, մինչև դատարանի որոշումը կհասներ, և մենք չէինք հասցնի այն ներկայացնել։ Ուզում էին նկարել, հրապարակել կայքում ու գրել, թե ապամոնտաժվում են անօրինական կառույցները։ Բայց այդ կառույցները որևէ անօրինական հիմք չունեն։ Բոլորն ունեն կադաստրի վկայականներ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետարանի կողմից ապամոնտաժվող կրպակներից մեկի սեփականատերը։
Մանրամասն՝ տեսանյութում։






