Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

13 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է պատմել ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ ընտանիք ներխուժած, մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը։

Թեև նախաքննական մարմինը գործը քննում է խիստ գաղտնիության պայմաններում, և ընդդիմադիրներին առնչվող գործերի նման հընթացս մամուլի հաղորդագրություններ ու նսեմացուցիչ տեսանյութեր չի տարածում, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ «Ժողովուրդ»-ին հասու դարձան:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մուսաևը իրավապահների մոտ արդարացել է, թե հայ ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։ Նրա պնդմամբ՝ մի քանի անգամ խնդրել է՝ «թողեք գնամ», սակայն, երբ տանտիրուհին բռնել է իր զենքի առաջամասից, ինքը կրակել է։ Ավելին՝ ադրբեջանցի զինծառայողը գրավոր պնդել է, թե դրանից հետո կինը և ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել իրեն։ Կարծես, ինքը անմեղ կանգնած է եղել մի վայրում, հայ ընտանիքը հարձակվել է իր վրա:

Ուշագրավ է նաև Մուսաևի պատմած մեկ այլ դրվագ։ Ըստ նրա՝ ինքը, արդեն արնաքամ վիճակում, կարողացել է փախչել տնից, իսկ ավելի ուշ իրավապահները նրան հայտնաբերել են դաշտում՝ վիրավոր վիճակում։

Մինչդեռ ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորված Անի Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին իր տանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Ազատությանը» բոլորովին այլ, բավականին դաժան մանրամասներ է պատմել։ Նրա խոսքով՝ զինված տղամարդը զենքն ուղղել է երեխաների վրա, ապա կրակել իր ուղղությամբ։ Կինը պատմել է, որ փորձել է պաշտպանել երեխաներին, բռնել զենքը, ինչի հետևանքով վնասվել է ձեռքը, իսկ հետագա կրակոցից՝ նաև ոտքը։ Նրա պնդմամբ՝ զինծառայողը փորձել է կրկին լիցքավորել զենքը, սակայն ի վերջո փախել է տնից։

«Եթե ես էդ րոպեին չկողմնորոշվեի, հիմա համ ես չէի լինի, համ էլ երեխեքը»,– «Ազատությանն» ասել է Անի Ավետիսյանը։

Այսպիսով՝ ադրբեջանցի զինծառայողի՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած ցուցմունքն ու տուժած կնոջ հրապարակային պատմությունը էականորեն տարբերվում են։ Մի դեպքում զինծառայողը կրակոցը ներկայացնում է որպես ընտանիքի անդամների գործողություններին արձագանք, մյուս դեպքում կինը պնդում է, որ զինված անձից պաշտպանել է իրեն ու երեխաներին։

Թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ տանը, ինչ հանգամանքներում են արձակվել կրակոցները, և ինչ ապացույցներով են հաստատվում կամ հերքվում կողմերի ներկայացրած վարկածները, պետք է պարզի նախաքննությունը։ Եթե իրապես օբյեկտիվ լինի, այլ ոչ թե քաղաքական իշխանության թելադրանքով ևս այս գործը քննի, ինչպես Փաշինյանի ընդդիմախոսների գործերն է քննում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թրամփը կարող է Ուկրաինային զրկել «Starlink»-ից և հետախուզական տվյալներից․ Politico

Թրամփը կարող է Ուկրաինային զրկել «Starlink»-ից և հետախուզական տվյալներից․ Politico

Politico-ի հաղորդմամբ՝ Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և «Starlink»-ից՝ Զելենսկու դժգոհության պատճառով։  ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝ գրում է Politico-ն։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունները...

Եթե սա լակոտապետություն է, թող ասեն․ Եթե խուժանապետություն է, թող ասեն․ Մեսրոպ Մանուկյան 

  «Տիգրան Ավինյանի հայրը, երբ մարդկանց հետ էր խոսում, օպելի վարորդներին ասում էր՝ «համբալ»։ Բնականաբար, իր թաղապետերին էլ կանչել, դասեր են անցկացրել, ասել են՝ կկանգնեք ու կասեք՝ «բուտկի պաշտպան» կամ «բուտկիչիների պաշտպան»։ Ես նորից եմ...

Այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է․ հայտարարություն

Այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է․ հայտարարություն

Առաջիկա օրերին սկսվելու է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված կեղծ և շինծու գործի դատաքննությունը։ Օտարերկրյա երկու քաղաքացիների ցուցմունքների հիման վրա այսօր կալանքի տակ է գտնվում Գագիկ Ծառուկյանը, որն իր ողջ կյանքի ընթացքում Հայաստանում արարել է, կառուցել, բարիք...

Ճամբարակի քաղաքապետը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և վստահված գույքը հափշտակելու մեջ

Ճամբարակի քաղաքապետը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և վստահված գույքը հափշտակելու մեջ

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության 2024թ. մարտի 14-ի թիվ 384-Լ որոշմամբ հաստատված և իրականացված «Բուսաբուծության աջակցության ծրագիր» շրջանակներում Ճամբարակ քաղաքի բնակիչ 43-ամյա Վազգեն...

Ժամանակ չեն տալիս, որպեսզի դատարանից չհասցնենք թուղթ բերենք․ քաղաքացի 

«Մենք ենք խանութների սեփականատերերը։ Բոլոր խանութները նույն կարգավիճակում են։ Մենք մի փոքր ավելի շուտ ենք դիմել դատարան։ Մեր փաստաթղթերը երեկ են հասել, դատարանի որոշումներն արդեն ստացել ենք։ Բայց էլի եմ ասում՝ եթե բոլորին օրինական կարգով...