Ո՞ւմ երեխայի կյանքի հաշվին է Սուրեն Պապիկյանը մնում պաշտոնին․ «Կարճ ասած»

12 Հոկտեմբերի, 2026

Մարդամեկն այսօր խոսել է պատմությունից, թե՝ խնդիր է, որ պատմություն ասելով հասկանում ենք անցյալում կատարվածը։ Եվ առաջարկել է պատմություն ասելով նկատի ունենալ տեղի ունենալիքը։ Ասում է՝ առաջին անգամ է, որ մենք պատմության ստողծող, հեղինակ ենք։ Իսկ ինչ տեղի է ունեցել անցյալում, պատմական փորձ է, որ էլ նույն պատմությունը չկրկնենք։ Ի՞նչ պատմություն է ստեղծել Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ պատմության հեղինակ է իր թիմի հետ։ Այսօր նրա կերտած հերթական պատմության տարելիցն է․ 6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 12-ին, Նիկոլի սարքած պատմության՝ պատերազմի 16-րդ օրն էր։

Այլևս մերը չէին Հադրութը, Թալիշը, բայց Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում էր․ «Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հետ է շպրտվել հակառակորդը, քաղաքը գտնվում է մեր լիարժեք վերահսկողության տակ։ Մի քանի անգամ շեշտել եմ, որ կոնկրետ գյուղերի, կոնկրետ դիրքերի, կոնկրետ մատույցների վերաբերյալ կատարված հրապարակումներից չկատարենք այնպիսի եզրակացություններ՝ արդյոք այս դիրքը, բնակավայրը մենք վերահսկում ենք, թե չենք վերահսկում»։

Ավելի շուտ սա հնչում էր այսպես․ դե հարց մի տվեք, որ չստեմ։ Երբ հարցնում էինք՝ լավ, էդ որ ասում եք թշնամին փախչում է, չի կարողանում իր խնդիրը լուծել, հետ ենք շպրտում, զգետնում ենք, կասե՞ք՝ մեր բանակը որտեղ է հարձակվում, ինչ հաջողություններ կան։ Պատասխանում էր՝ ըստ անհրաժեշտության Պաշտպանության բանակը կատարում է ինչպես նահանջ և բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում և հակահարձակում։ Բնակավայրերի անունները չտամ, բայց իմացեք՝ համաշխարհային փորձագետներն անգամ արձանագրում են մեր հաջողությունը․ վստահենք և հաղթելու ենք։

Հոկտեմբերի 12-ին արդեն խոսում էին, որ մեր զոհերը, ի համեմատ Ադրբեջանի, շատ են՝ 2-3 հազար են․ դիմեցին Արծրունին, որ դա էլ հերքի։ Բնականաբար՝ հերքեց․ «Խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել, խնդրում եմ չհիմնավորված խոսակցությունները չբերել հարթակներ։ Հայկական կողմից կորուստները բոլորը ինդենտիֆիկացնելուց  հետո հրապարակվում են»։

Ինդենտիֆիկացնելուց հետո թվեր հրապարակում էին, իսկ անուններ՝ ոչ՝ կասկած առաջացնելով այդ թվերի իսկության նկատմամբ։

Այսօր՝ հրադադարի պայմաններում, մեր բանակը շարունակում է զոհեր տալ։ Այսօր ևս էնտեղ՝ ՊՆ-ում, նստած են մի շարք արծրուններ․ Արծրունն ամբողջ ազգին ֆռացնում էր։ ՊՆ-ն այսօր էլ է ֆռացնում։ Երկու օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին, մամուլը գրեց ժամկետային զինծառայողի ինքնասպանության մասին։ Մամուլի կեսօրից հետո հրապարակումից րոպեներ անց ՊՆ-ն տալիս է լուրը։ Ու ավելացնում է նախկինում երբեք չասված նոր տող՝ «Ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է»։

Ի՞նչ է սա։ Տարել-գլուխը կերել են և այդ մասին պատշաճ կարգով ծանուցել ծնողների՞ն։ Լո՞ւրջ, ծնողը ձեզնից էդ լուրն էր ուզում ստանա՞լ։

Հրազենային վնասվածքից մահացած Արմեն Ղազարյանը, Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղից էր։ Ծառայում էր Վարդենիսում, տան միակ որդին էր, երեք ամսից պետք է զորացրվեր։ Նրա տուն վերադարձի փոխարեն Պապիկյանի նախարարությունը ծնողներին տեղեկացնում է զոհվելու մասին։ Սրանց ֆունկցիան եղել է բանակից վերադարձնել կրթված, ուժեղ տղամարդ․ բայց զորացրվելուց երեք ամիս առաջ ծնողներին «սահմանված կարգով» տեղեկացնում են տղայի զոհվելու մասին ու գործը համարում ավարտված։

Բանակում սպանությունը եղել է գիշերը, ՊՆ-ն թաքցրել է դեպքը, մինչև մամուլը հրապարակեց․ եթե չհրապարակեր, երևի թաքուն էլ պահեին․ ինչո՞ւ․ որ ոչ մի վատ լուր չխանգարե՞ր Երևանում տոնական սալյուտներին։

Պաշտպանության նախարարը հրաժարականի փոխարեն, ցավակցության փոխարեն մեկ էլ գրում է՝ «Բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ, որպեսզի զինծառայողները ցանկացած պահի լոգանք ընդունեն»։ Զոհի ֆոնին այդ հայտարարությունը հասկանում եմ այսպես․ ձեր զավակներին տանում-գլուխն ուտում ենք, բայց ողջ մնացողները դիրքերում կարող են ամեն օր լողանալ։ Դիրքերից թողեք տղաները ողջ հետ գան, ձեր բաղնիքը ձեզ մնա։ Այ էսպես անընդհատ դեպքեր են լինում, սա մի բանով լղոզում է։ Սիսիանի հատվածում նռնակ է պայթյունից ունենում ենք զոհ, Պապիկյանը ռիլ է նկարում, թե ոնց է սնունդ համտեսում։ Գորիսում 20-ամյա զինծառայող է մահանում, սա իբր գնում է ստուգատեսի։

Ուզում եմ իմանալ՝ քա՞նի զինվորի կյանք արժե նախարար Պապիկյանի պաշտոնը, քա՞նի զինվոր դեռ պետք է զոհվի, որ նա հրաժարական տա կամ հեռացվի։

Երբ ասում ենք՝ բանակում բարդակի մեղավորը դուք եք, սրանք ասում են՝ այդ բարքերը նոր ե՞ն ստեղծվել։ Նոր չեն ստեղծվել, ձեր օրոք խորացել են՝ կարգուկանոն հաստատելու խոստումների ֆոնին։ 8,5 տարի իշխանության եք, էդ ո՞ր վատ բարքն եք վերջ տվել։ Այսինքն՝ նշանակում է բանակում բարդակ է, վատ բարքեր են, չեք կարողացել լուծել խնդիրը։ Փաշինյանն ասում է՝ պատճառը կազինոներն են, կրվում են և այլն։ 8․5 տարի իշխանության եք ու իբր թե պայքարում եք կազինոների դեմ, բա էդ ո՞նց է խաղադրույքներն աճել հարյուրավոր անգամներ։ Ուրեմն բանակում բարդակ է, դուք էլ կազինոների օգտին եք աշխատում, որովհետև չի կարող հա խստացվի, բայց շատանան խաղադրույքները։ Ասում է՝ պատճառն այն է, որ դիրքերում քնում են․ ով քնում ա՝ նրան ճնշում են, որովհետև քրեական ենթամշակույթ կա, ու ընդհանրապես՝ դիրքերում քնելու պատճառը խաղաղությունն է։

Գիտե՞ք, եթե զինվորը երկու ժամ չի կարողանում ոտքի վրա մնալ, նշանակում է հենց բանակում բարդակի մասին։ Ուրեմն դու չես կարողանում ապահովել, որ ինքն իր հանգիստը գտնի մինչև պոստին կանգնելը։ Գուցե զինվորը քնում է, որովհետև օգտագործել է անթույլատրելի միջոցներ, որովհետև սոված է, որովհետև ծնողներն են պոստերի համար գումար ուղարկում և այլն։

Նախարարն ասում է՝ նոր եմ լսում, որ բանակում մահերի մեղավորը պաշտպանության նախարարն է։ Կարող ա ճիշտ է ասում․ նախարարը հո բանակում կարգ ու կանոն բերելու համար չէ՞․ նրա համար է, որ իր անշարժ գույքերի թիվը հասցնի 6-ի, մի մասն էլ՝ Երևանի կենտրոնում։ Երևի դրա՞ համար է Պապիկյանը։ Իսկ մեղավորը գուցե Պապիկյանից ավելի շատ Նիկո՞լն է, որ հանդուրժում է նրա պաշտոնավարումը։ Իսկ մեղավորը գուցե մենք ենք, որ այդ երկուսիւ պաշտոնավարումն ենք հանդուրժում։

Արձանագրենք՝ մեր բանակում սրանց օրոք մեծացել են պատահարներն ու զոհված զինվորների թիվը, տարածքային կորուստները, նախարարի աշխատավարձ-ունեցվածքը և ֆիզիկական քաշը։ 27,5 մլն դրամ աշխատավարձ է տարեկան ստանում Սուրեն Պապիկյանը՝ բանակում էս վիճակի ֆոնին, հունվարի 1-ից էլ կրկնապատկում են աշխատավարձը։ Դե պատկերացրեք՝ ինչ է սպասվում։ Տղերքը սպանվում են սրանց պաշտոնավարման համար, սրանց ամեն օրը զոհ է, ամեն օր զոհ են տալիս, շարունակում մնալ ու փող աշխատել։

Կարճ ասած՝ մարդամեկն ասում է՝ մենք կրում ենք պատասխանատվություն․ ուզում եմ հասկանալ՝ ոնց եք կրում պատասխանատվություն․ ո՛չ մեղավորներն են պատժվում, ո՛չ նախարարն է աշխատանքից ազատվում, ո՛չ դուք, ո՛չ հետևություններ եք անում ու փոխում որակը։ Պատասխանատվությունը կրելը բա ո՞րն է։ Հարցս նրանց՝ ո՞ւմ երեխայի կյանքի հաշվին եք շարունակում պաշտոնավարել։ Սկզբում հիշեցի նրա հայտարարությունը՝ պատմություն կերտելու մասին․ ահա ինչպիսի պատմություն են սրանք կերտում։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Լարված իրավիճակ է Շինարարների փողոցում․ քաղաքապետարանի աշխատակիցները գիշերով ապամոնտաժում են կրպակները

Լարված իրավիճակ է Շինարարների փողոցում․ քաղաքապետարանի աշխատակիցները գիշերով ապամոնտաժում են կրպակները

Դուք «բուդկի պաշտպաններ եք», Շինարարների փողոցում ասել է Աջափնյակի թաղապետը՝ դիմելով Մեսրոպ Մանուկյանին։ Լարված իրավիճակ է ստեղծվել Աջափնյակում, որտեղ քաղաքապետարանը ապամոնտաժում է կրպակները։ «Քաղաքապետարանը, ջեբկիրի տրամաբանությամբ, գիշերով ուզում է մարդկանց եղածը...

Փրկարարները Դեբեդ գետից կնոջ դի են դուրս բերել

Փրկարարները Դեբեդ գետից կնոջ դի են դուրս բերել

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում՝ Դեբեդ գետի մեջ՝ ծառի ճյուղի վրա, կնոջ մարմին է...

Կալասը չի կարողանա քարտեզի վրա ցույց տալ Վրաստանը. Կալաձե

Կալասը չի կարողանա քարտեզի վրա ցույց տալ Վրաստանը. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Կախա Կալաձեն հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի հետաքրքրում» Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպումը, որտեղ, ի թիվս այլ թեմաների, քննարկվում է նաև Վրաստանում տիրող իրավիճակը։ Նրա...

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու տարբեր...

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ առավել խոր ինտեգրմանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ առավել խոր ինտեգրմանը

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի...