ՀՀ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի 4 պատգամավորները՝ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դավթյանը, Անուշ Միրզոյանը, Վաղինակ Վարդանովը առաջարկել են այսօր գումարել հանձնաժողովի արտահերթ նիստ՝ առաջարկելով Շաքի գյուղում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի հայտնվելու հետ կապված է Պաշտպանության նախարարից, Ներքին գործերի նախարարից և Ազգային անվտանգության ծառայության տնօրենից պահանջել գրավոր պարզաբանում։
Հանձնաժողովի արտահերթ նիստում Գեղամ Մանուկյանն ասաց, որ գերատեսչություններից ակնկալում են ստանալ պարզաբանումներ, թե պաշտպանության մասին, պետական սահմանի մասին, ազգային անվտանգության մարմինների մասին և հարակից օրենքների որ կարգավորումներն են խախտվել, որոնք հանգեցրել են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շարքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի հայտնվելուն և ինչ պատճառներով է պայմանավորված վերջինիս ժամանակին չհայտնաբերելը, ի՞նչ կարգավորումներ են անհրաժեշտ, նմանատիպ դեպքերը հետագայում բացառելու համար։
Մանուկյանը նաև նշեց, որ գրավոր հարցումների պատասխանները ստանալուց հետո՝ ակնկալում են հանձնաժողովում անցկացնել քննարկում՝ նշված պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։





