«Նախորդ տարի՝ 2025 թվականին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է վարկային համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 250 միլիոն դոլարի վարկ։
Դեռևս մեկ տարի չի անցել, ինչ Հայաստանը ստանձնել է 250 միլիոն դոլարի վարկային պարտավորություն՝ կրկին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման հարցը լուծելու համար։ Այս մեկ տարվա ընթացքում այդ գումարը սպառվե՞լ է, ծրագիրը պատշաճ կերպո՞վ է իրականացվել, որ հիմա կրկին գալիս ենք և ուզում ևս 250 միլիոն դոլարի վարկ ձևակերպել։
Ասիական զարգացման բանկի հետ կապված՝ նախորդ տարի արդեն վերցրել ենք վարկը։ Կրկին ուզում եմ շեշտադրել՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այդ 250 միլիոն դոլարի բեռը ստանձնել են դեռևս նախորդ տարի»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




