«Ժամանակակից քաղաքականության պոպուլիզմը». Վիկտոր Սողոմոնյան

9 Հոկտեմբերի, 2026

Ժամանակակից քաղաքականության մեջ պոպուլիզմն ավելի ու ավելի է կառուցվում ցուցադրականության, վառ հակամարտությունների և աղմկահարույց հայտարարությունների վրա, մինչդեռ պետական կառավարման փորձը մղվում է երկրորդ պլան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) միջազգային լրագրության ֆակուլտետի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը՝ «За рубежом» նախագծում՝ անդրադառնալով ժամանակակից մեդիայի ազդեցությանը քաղաքական առաջնորդների վրա։

«Միևնույն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում մարդկային հասարակության մեդիումը փոխվեց, այսինքն՝ տպագիր գրքից անցում կատարեցինք դեպի էկրան, էկրանն սկսեց թելադրել իր պայմանները։ Էկրանն ունի երկու կարևորագույն առանձնահատկություն․ առաջինը՝ տեսարժանությունը, երկրորդը՝ սյուժետայնությունը», — նշել է Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ ժամանակակից պոպուլիստներն իրենց ժողովրդականությունը կառուցում են վառ կերպարների, հստակ մատնանշված թշնամու հետ հակադրության և հասարակությանը կորցրած բարեկեցությունը վերադարձնելու խոստումների վրա։

«Աշխարհում պոպուլիստների ճնշող մեծամասնությունը՝ լինի ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, թե Եվրոպայում, օգտագործում է մեկ հիմնական առասպել՝ կորուսյալ դրախտի առասպելը։ Նրանց ողջ խոսույթը հանգում է հետևյալին․ նախկինում մենք դրախտ ունեինք, այն մեզանից գողացել են, և դրա համար այսօր ապրում ենք աղքատության մեջ։ Ահա ես կվերադարձնեմ ձեզ այդ դրախտը»,- պարզաբանել է նա։

Սողոմոնյանը նաև կարծիք է հայտնել, որ նման քաղաքական մոդելը բացասաբար է անդրադառնում պետական կառավարման որակի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Այս տարի էլ Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհվեց

Այս տարի էլ Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհվեց

2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին: Այս մասին հայտնել են Նոբելյան կոմիտեից: «Նորվեգական Նոբելյան կոմիտեն որոշել է 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ «խաղաղության և միջազգային...

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է

Այսօր Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ «Նիստի ընթացքում ձեռնարկվել են Արեգնազ...

Ադրբեջանցու կրակոցից վիրшվորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել

Ադրբեջանցու կրակոցից վիրшվորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել

Առաջին կադրերն են հրապարակվել Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանից։ Նրան շքանշան են տվել՝ որպես մայր հերոսուհի։ Հիշեցնենք, որ Անի Ավետիսյանը վնասվածքներ է ստացել իր իսկ տանը՝ հայ-ադրբեջանական սահմնաը հատած զինված ադրբեջանցի զինծառայողի կրակոցից։...

Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան

Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանեց իշխանական շրջանակների պնդումները, թե իր ղեկավարած ուժը գործում է Ռուսաստանի թելադրանքով։ «Մենք ունենք մեր ճանապարհը, գնում ենք մեր ճանապարհով՝ ի տարբերություն Փաշինյանի, որն իր հույսը դնում է բոլոր...

Ավտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը

Ավտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արարատ քաղաքի Բանավան թաղամասից դեպի «Արարատ ցեմենտ» գործարան տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել...