Անցյալ տարի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 110 միլիարդ դոլարը և շարունակում է աճել։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Նախագահը մասնակցում է ԱՊՀ երկրների առաջնորդների՝ նեղ կազմով հանդիպմանը։ Այս պահի դրությամբ՝ հիմնական հայտարարությունները.
. ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացվեն առևտրային խոչընդոտները։
. ԱՊՀ երկրները հանդես են գալիս միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա հիմնված՝ արդար և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին։
. ԱՊՀ երկրների առաջնորդները կընդունեն ընդհանուր պատմության պահպանման անհրաժեշտության մասին բանաձև։ Երիտասարդությունը պետք է իմանա ԽՍՀՄ տարիներին ժողովուրդների ձեռքբերումների մասին ճշմարտությունը։
. Ռուսերենը միավորող ուժ է ԱՊՀ ողջ տարածքում։
. Նոր տարվա սկզբից ԱՊՀ-ում նախագահությունը կստանձնի Ուզբեկստանը, որը կարող է ակնկալել Ռուսաստանի աջակցությունը։
. Պետության ղեկավարը ԱՊՀ իր գործընկերներին հրավիրել է դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ավանդական՝ նախատոնական ոչ պաշտոնական գագաթնաժողովին։






