Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչու է շտապում իշխանությունը․ «Ժողովուրդ»

9 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստի օրակարգում ընդգրկված են երկու հարց, որոնք վերաբերում են միջազգային համաձայնագրերի վավերացմանը։ Երկու նախագծերի հեղինակն էլ ՀՀ կառավարությունն է։

Մասնավորապես, խորհրդարանը կքննարկի Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է միջազգային մի շարք համաժողովների անցկացմանը։ Խոսքը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման, Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպման 20-րդ հանդիպման և Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպման 6-րդ հանդիպման անցկացման մասին է։

Օրակարգի մյուս հարցը վերաբերում է Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին։ ԱԺ-ն կքննարկի Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու հարցը։

Այսպիսով, հոկտեմբերի 12-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված երկու հարցերն էլ վերաբերում են միջազգային համաձայնագրերի վավերացմանը։ Մեր տեղեկություններով՝ արտահերթ նիստով նախատեսվող երկու նախագծերն առնչվում են համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերին։

Իշխանությունը ցանկանում է հնարավորինս արագ ապահովել անհրաժեշտ իրավական կարգավորումների ընդունումը։

Հատկանշական է, որ COP17-ի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ուղեկցվել են պետական որոշումներով և համապատասխան կազմակերպչական գործընթացներով։ Մասնավորապես, կառավարությունն ավելի վաղ որոշում է ընդունել համաժողովի անցկացման համար «Մերիդիան» էքսպո կենտրոնի կառուցման նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ին պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին։

Թե կոնկրետ ինչ կարգավորումներ են նախատեսում հոկտեմբերի 12-ի արտահերթ նիստում քննարկվելիք երկու նախագծերը, և ինչ հիմնավորումներով է կառավարությունը շտապեցնում դրանց ընդունումը, կերևա առաջիկա օրերին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր. Փաշինյան

Ադրբեջանական երկաթուղին գրեթե մեկ տարի է, ինչ բաց է հայկական բեռների փոխադրման համար, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թուրքմենբաշիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև...

Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր»

Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր»

Դատական համակարգում խառնաշփոթ է։ Աղմկահարույց քրեական գործերով որոշում կայացնելուց առաջ դատավորների նկատմամբ ճնշումներ են գործի դրվում։ Գրում է Armlur.am-ը: Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբայրը` Գևորգ Ներսիսյանը, ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը,...

Դատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. «Հետք»

Դատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. «Հետք»

Տավուշի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին։ Այս մասին գրում է «Հետք»-ը: Դատախազությունը սեպտեմբերի 22-ին հայց է ներկայացրել ընդդեմ Դիլիջան...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գործուն է, զորավոր և հաղթական. Տեր Սարգիս

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գործուն է, զորավոր և հաղթական. Տեր Սարգիս

Տեր Սարգիս քահանա Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս մեդիա դաշտում, հանրային եթերներում (մասնավորապես կարգալույց Ստեփան Ասատրյան անունը կրող անձի խոսքերում) ինչպես նաև տխրահռչակ հայտնի զեկույցում հանդիպում եմ ինձ ու իմ ընտանիքին առնչվող թեմաներ, որոնք նենգաբար...

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ նախագահությունը. Ալիև

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ նախագահությունը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենբաշիում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում շնորհակալություն է հայտնել 2027 թվականին կազմակերպությունում Ադրբեջանի համանախագահությանը ցուցաբերած աջակցության համար։ Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ...