Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

9 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների նկատմամբ ևս քրեական հետապնդում իրականացնելու հարցը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում լուրջ դժգոհություն է առաջացրել այն միջադեպը, որի ընթացքում «Ուժեղ Հայաստանի» մի շարք պատգամավորների օգնականներ փորձել են մուտք գործել Ազգային ժողովի նիստերի դահլիճ և, ըստ իշխանական կողմի ներկայացրած վարկածի, չեն ենթարկվել ՊՊԾ աշխատակիցների պահանջներին։

Մասնավորապես, իշխանական շրջանակներում պնդում են, թե օգնականները ՊՊԾ ծառայողներին հրել են՝ փորձելով անցնել և մուտք գործել դահլիճ։ Այժմ ուսումնասիրվում է տեղի ունեցածը՝ պարզելու համար՝ արդյոք նրանց գործողություններում առկա են քրեական պատասխանատվություն առաջացնող արարքի հատկանիշներ։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունը տրամադրված է այս միջադեպը չսահմանափակել միայն խորհրդարանի ներսում կարգապահական կամ վարչական քննարկումներով ու պատժամիջոցներով։

Փաստորեն, թիրախում կարող են հայտնվել ոչ միայն «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները, այլև նրանց աշխատակազմի անդամները։

Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ օգնականների նկատմամբ քրեական հետապնդման հարցը այս պահին դեռ քննարկման փուլում է, և իրավական վերջնական գնահատականը պետք է տրվի իրավապահ մարմինների կողմից՝ միջադեպի բոլոր հանգամանքների ուսումնասիրությունից հետո։

Հիշեցնենք, որ Armlur.am-ը նախօրեին գրել էր, որ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից մեզ փոխանցել էին, որ «ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքի առիթով, և այս շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականների արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք»։

Ի՞նչ է ստացվում. ընդդիմադիրների ելույթից հետո ՔՊ խմբակցության քարտուղարը ռեպլիկ է անում, Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանը տեղից վեր է կենում ու ծեծկռտուք հրահրում, սակայն իշխանությունը քննարկում է ընդդիմադիր պատգամավորներին, նաև նրանց օգնականներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը. «Փաստինֆո»

ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը. «Փաստինֆո»

Կառավարության ծրագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և Եկեղեցու ներքին գործերին միջամտելու դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՍԴ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված դիմումի...

ՌԴ նախագահը ԱՊՀ երկրների գործընկերներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. ՏԱՍՍ

ՌԴ նախագահը ԱՊՀ երկրների գործընկերներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. ՏԱՍՍ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) իր գործընկերներին հրավիրել է դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ավանդական ոչ պաշտոնական նախաամանորյա գագաթնաժողովին։ «Իհարկե, բարի ավանդույթին համապատասխան, սիրելի՛...

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Հայաստանը 2029-ին կհամաձայնի ստանձնել ԱՊՀ նախագահությունը

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Հայաստանը 2029-ին կհամաձայնի ստանձնել ԱՊՀ նախագահությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմական է անվանել 2028 թվականին ԱՊՀ-ում նախագահելու Ադրբեջանի որոշումը և հույս հայտնել, որ Հայաստանը ևս այդ դերը կստանձնի 2029 թվականին: «Ադրբեջանի նախագահի կողմից 2028 թվականին առաջին անգամ ԱՊՀ նախագահությունը ստանձնելու...

Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր. Փաշինյան

Ադրբեջանական երկաթուղին գրեթե մեկ տարի է, ինչ բաց է հայկական բեռների փոխադրման համար, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թուրքմենբաշիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև...

Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր»

Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր»

Դատական համակարգում խառնաշփոթ է։ Աղմկահարույց քրեական գործերով որոշում կայացնելուց առաջ դատավորների նկատմամբ ճնշումներ են գործի դրվում։ Գրում է Armlur.am-ը: Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբայրը` Գևորգ Ներսիսյանը, ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը,...