ՀՀ–ում տարկետում ստացած քաղաքացիների մի մասի համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային շեմ կսահմանվի մինչև 32 տարեկանը։ Կառավարությունը հաստատեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագիծը։
Սակայն, ըստ նախարարության, մի շարք արտասահմանյան բուհերի կրթության կազմակերպման, համապատասխան մասնագիտության կամ կոնկրետ հետազոտական գործունեության առանձնահատկություններով պայմանավորված` շատ հաճախ քաղաքացիները չեն հասցնում սահմանված ժամկետում ավարտել ուսումնական գործընթացը: Իսկ համապատասխան մասնագիտական կրթություն ստանալուց հետո առնվազն երեք տարի ՀՀ կառավարության սահմանած ոլորտում Հայաստանում աշխատելու համար տարկետում ստանալու կարգավորումից չեն կարողանա օգտվել հիմնական շահառու հանդիսացող քաղաքացիները օրենքով սահմանված զորակոչի ենթական լինելու տարիքային շեմի պատճառով:






