«Երեկ նայում եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը։ Լրագրողը պարզ հարց է տալիս, ասում է՝ ձեր իշխանության ժամանակ կոռուպցիայի մեղադրանքով կալանավորված մարդուն ո՞նց է ՔՊ-ն հիմա համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրում։ 10 րոպե լսում եմ ու չես հասկանում՝ ինչ է ասում։
Իսկ բանակի վերաբերյալ ավելի ահասարսուռ բան է ասում, որպեսզի հիմնավորի, թե ինչի են բանակում մահվան դեպքեր։ Պարոն Պապիկյան, ֆեյքը մենք չենք տարածում, ֆեյքը իշխանության ղեկավարն է տարածում, երբ ասում է՝ առաջնագծում զգոնությունը թուլացել է, մարտական էդ ոգին թուլացել է, որովհետև հաստատվել է խաղաղություն։
Պարոն Պապիկյան, ձեր ղեկավարը ջուրն է լցնում բանակի կերպարանափոխման հայեցակարգը, ջուրն է լցվում մեր ամբողջ զինված ուժերի այդ կառուցվածքը, որովհետև ասում է՝ կորպուսի հրամանատար չկա, առաջնագծի գծով տեղակալ չկա, բրիգադի հրամանատար չկա, սա չկա, սա չկա, մինչև մարտական հենակետի պատասխանատու չկա։
Ավելի խայտառակ, ուղղակի բանակին հեղինակազրկող հիմնավորում տեսե՞լ եք»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։


