Գագիկ Ծառուկյանին պատկանող 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել

7 Հոկտեմբերի, 2026

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․Ծ․-ին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքերի նկատմամբ։ Այդ մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

Արգելանք է կիրառվել նաև Քննչական կոմիտեի կողմից Գ․Ծ․-ի առանձնատանը խուզարկության արդյունքում հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի վրա։

Պարտապանին նաև պարտավորեցվել է չկատարել որևէ գործողություն՝ հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։

Մեկ այլ կատարողական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող հարկադիր կատարողի գործողությունների արդյունքում պարտապան Գ․Ծ․-ին պատկանող՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի և շինությունների նկատմամբ արգելվել է կատարել սեփականատիրոջ փոփոխություն, ինչպես նաև նշված գույքի փաստացի վիճակը վատթարացնող ապօրինի որևէ գործողություն։

Նմանատիպ նյութեր

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Երևանում հոկտեմբերի 7-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և...

Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան

Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան

Մոտ տասը տարի առաջ Media.am-ում հրապարակել էի «Հայաստանի համացանցն անվերադարձ անհետանում է» հոդվածը։ Խոսքը փակվող կայքերի, անհետացող բաժինների և առանց պատշաճ պահպանման մնացող նյութերի մասին էր։ Հոդվածում մի հատված էլ կար 2016թ․-ի ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի...

Իշխանությունը վերադասավորում է Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացվածությունը. «Արմլուր»

Իշխանությունը վերադասավորում է Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացվածությունը. «Արմլուր»

Կառավարության վաղվա որոշմամբ պետք է փոփոխություն կատարի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում։ Այս մասին փոխանցում է ArmLur.am-ը: Կայքի տեղեկություններով  Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչ...

ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ. հայտարարություն

ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ. հայտարարություն

Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ վերջին օրերին սոցիալական հարթակներում տարածվել են տեսանյութեր և տարբեր հրապարակումներ։ Մարդու իրավունքների պաշտպան...

Ուղևորի մատը մնացել է երթուղայինի դռան արանքում. վարորդն օգնություն չի ցուցաբերել. քաղաքապետարանը՝ «տեղում չէ». ահազանգ

Ուղևորի մատը մնացել է երթուղայինի դռան արանքում. վարորդն օգնություն չի ցուցաբերել. քաղաքապետարանը՝ «տեղում չէ». ահազանգ

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՄԱՐԴՈՒ ՄԱՏԸ «ԲԱՐԵՓՈԽՎԱԾ» ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ Ավտոբուսը կանգնում է, դռները բացվում են ու սկսվում է ամենօրյա սովորական դարձած «դժոխքը»․ չափից շատ լցված տրանսպորտում՝ անվերջ...