Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. «Հետք»

7 Հոկտեմբերի, 2026

Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը 2026թ. հոկտեմբերի 25-ի ավագանու ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Ընտրապայքարի մեջ է նաև «Արդարություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Համերաշխություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից: Համայնքի բնակավայրերի սոցիալական ցանցերի էջերը հայտնվել են նախընտրական գործընթացում՝ հօգուտ իշխանական թեկնածուի։ Գրում է «Հետք»-ը:

Ընտրությունների ժամանակ գործող իշխանության կամ պաշտոնյայի համար առավելություն կարող է ստեղծվել ոչ միայն ընտրողներին ուղղակիորեն քարոզելու, այլև հանրային ռեսուրսը քարոզչական նպատակով օգտագործելու միջոցով։ Հենց այս իրավիճակն է Արաքս համայնքում, որտեղ համայնքի բնակավայրերի սոցիալական ցանցերի էջերը վերջին օրերին ակտիվորեն օգտագործվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Ղազար Ղազարյանի քարոզչական նյութերը տարածելու համար։

Օրինակ՝ Արտիմետ և Մեծամոր գյուղական բնակավայրերի էջերով նույնիսկ քարոզարշավի օրացույցն է տարածվում, թե Ղ. Ղազարյանը որտեղ և երբ է հանդիպումներ ունենալու:

Մեծամոր բնակավայրի ֆեյսբուքյան էջով անգամ տարածվում են իշխող կուսակցության թեկնածուի քարոզարշավի տեսանյութերը:

 

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը վերադասավորում է Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացվածությունը. «Արմլուր»

Իշխանությունը վերադասավորում է Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացվածությունը. «Արմլուր»

Կառավարության վաղվա որոշմամբ պետք է փոփոխություն կատարի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում։ Այս մասին փոխանցում է ArmLur.am-ը: Կայքի տեղեկություններով  Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչ...

ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ. հայտարարություն

ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ. հայտարարություն

Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ վերջին օրերին սոցիալական հարթակներում տարածվել են տեսանյութեր և տարբեր հրապարակումներ։ Մարդու իրավունքների պաշտպան...

Ուղևորի մատը մնացել է երթուղայինի դռան արանքում. վարորդն օգնություն չի ցուցաբերել. քաղաքապետարանը՝ «տեղում չէ». ահազանգ

Ուղևորի մատը մնացել է երթուղայինի դռան արանքում. վարորդն օգնություն չի ցուցաբերել. քաղաքապետարանը՝ «տեղում չէ». ահազանգ

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՄԱՐԴՈՒ ՄԱՏԸ «ԲԱՐԵՓՈԽՎԱԾ» ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ Ավտոբուսը կանգնում է, դռները բացվում են ու սկսվում է ամենօրյա սովորական դարձած «դժոխքը»․ չափից շատ լցված տրանսպորտում՝ անվերջ...

Գագիկ Ծառուկյանին պատկանող 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել

Գագիկ Ծառուկյանին պատկանող 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․Ծ․-ին պատկանող...

ՀՀ-ում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը սարսափելի վիճակում է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ-ում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը սարսափելի վիճակում է. Քրիստինե Վարդանյան

Լրատվականներից մեկը հայտնում է, որ Երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը այս դեպքին։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։...