Չկա առանձին Սյունիքի խնդիր, չկա Տավուշի խնդիր, Երևանի խնդիր․ Գագիկ Ծառուկյան

7 Հոկտեմբերի, 2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Կենտրոն ՔԿՀ-ից․ 

«Վստահ եմ, որ Շաքի գյուղի դեպքը բոլոր նորմալ մարդկանց մտահոգել է, անտարբեր չի թողել ոչ մեկին՝ անկախ նրանից, թե ով ում է ձայն տվել կամ ընդհանրապես քվեարկել է, թե՝ ոչ։ Կան հարցեր, որոնք քաղաքական նախասիրությունների հետ կապ չունեն։

Աշխարհում և մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը և անկայունությունն ապացուցում են, որ մեր պետությանը սպառնացող վտանգներին հնարավոր է դիմակայել միայն հանրային համերաշխության ճանապարհով։ 

Մարդիկ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, տարբեր տեսակետներ, կարևոր հարցերի շուրջ լրիվ հակառակ պատկերացումներ, բայց դա երբեք չպետք է դառնա ներքին թշնամանքի ու պառակտման պատճառ։ Մի փոքր գյուղում կատարվածը լրջորեն մտածելու տեղիք է տալիս։ Դա գյուղի խնդիրը չէ, դա մեր ամբողջ պետության խնդիրն է։ Չկա առանձին Սյունիքի խնդիր, չկա Տավուշի խնդիր, Երևանի խնդիր։ Մենք բոլորս մի նավի մեջ ենք, ու այդ նավի անվտանգությունն ընդհանուր է։ 

Մենք բոլորս հասկանում ենք, որ մեր տարածաշրջանը և Հայաստանը գտնվում են բարդ փուլում, և մենք ստիպված ենք լինելու առաջիկայում բարդ որոշումներ կայացնել։ Երկրի ներսում ստեղծված մթնոլորտը մեծապես ազդելու է որոշումների որակի և դրանց հետևանքների վրա։ 

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ։ Պետք է լինեն տարբեր կարծիքներ, տարբեր պատկերացումներ։ Ներքին համերաշխությունը միասնական նավի զգացումն է՝ միասնական հեռանկարի, միասնական ապագայի, միասնական ներկայի, միասնական ռիսկերի ընկալումը։ Միասին լուծումներ գտնելու ազգային պոտենցիալն է։ Ե՞րբ մենք դա վերջապես ամբողջությամբ կգիտակցենք, և արդյոք արդեն շատ չե՞նք ուշանում, սա է հարցը։
Կենտրոն ՔԿՀ
07.10.26թ.»։

Նմանատիպ նյութեր

Ուղևորի մատը մնացել է երթուղայինի դռան արանքում. վարորդն օգնություն չի ցուցաբերել. քաղաքապետարանը՝ «տեղում չէ». ահազանգ

Ուղևորի մատը մնացել է երթուղայինի դռան արանքում. վարորդն օգնություն չի ցուցաբերել. քաղաքապետարանը՝ «տեղում չէ». ահազանգ

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՄԱՐԴՈՒ ՄԱՏԸ «ԲԱՐԵՓՈԽՎԱԾ» ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ Ավտոբուսը կանգնում է, դռները բացվում են ու սկսվում է ամենօրյա սովորական դարձած «դժոխքը»․ չափից շատ լցված տրանսպորտում՝ անվերջ...

Գագիկ Ծառուկյանին պատկանող 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել

Գագիկ Ծառուկյանին պատկանող 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․Ծ․-ին պատկանող...

ՀՀ-ում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը սարսափելի վիճակում է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ-ում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը սարսափելի վիճակում է. Քրիստինե Վարդանյան

Լրատվականներից մեկը հայտնում է, որ Երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը այս դեպքին։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։...

Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. «Հետք»

Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. «Հետք»

Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը 2026թ. հոկտեմբերի 25-ի ավագանու ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Ընտրապայքարի մեջ է նաև «Արդարություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Համերաշխություն» և...

Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբան

Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբան

Փաստաբան Աննա Ծառուկյանը հայտնում է․ «Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը։ Մի բան կարող եմ ասել արդեն հիմա` այն դեպքը, որը վերագրվում է Արթուր Այվազյանին՝ «Մանախին»,...